«ՉԻ»-ն երեկ հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին. «ՀՀԿ բոլոր տրամաչափի գործիչները,
հայտնի ու անհայտ ֆեյքերը, Կարեն Ավագյանից, Արմեն Աշոտյանից եւ Հերմինե Նաղդալյանից սկսած՝ այս երկու օրերին պատասխանում են Ձեզ, որի առանցքում հետեւյալ միտքն է՝ ինչպե՞ս եք Դուք համարձակվել մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքը։ Բայց Դուք կարծես թե չեք շտապում պատասխանել։ Ինչո՞ւ»։
Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը նշեց. «ԲՀԿ համագումարից հետո ինձ պատասխանելու կաստինգ է հայտարարված՝ «ո՞վ ավելի սուր կպատասխանի» ազատ թեմայով։ Ասեմ, որ առ այս պահը բոլոր պատասխաններն ինձ անկեղծորեն զվարճացրել են։
Բայց ես շարունակում եմ հետեւել կաստինգին եւ խոստանում եմ գրագետ պատասխանի դեպքում անպայման արձագանքել: Իսկ առ այս պահը արձագանքի արժանի որեւէ պատասխանի, կներեք, դեռ չեմ հանդիպել։ Սակայն, դատելով ՀՀԿ-ական էնտուզիազմից, կաստինգը դեռ կշարունակվի,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում