Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոմեշի մսի» գործով Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրենը փոխհատուցել է պատճառած վնասը՝ սառնարանի տեսքով. «Փաստինֆո»

Փետրվար 18,2014 12:48

Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարած Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է ՊԲ-ին հասցրած վնասը՝ կառուցելով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր, որի արժեքը կազմում է 73 362 390 ՀՀ դրամ:   

Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը` հավելելով, որ Ալբերտ Օհանջանյանը սառնարանային համալիրը կառուցել է սեփական միջոցներով:   ՀՀ ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունն ավարտական փուլում է, գործը դեռ դատարան չի ուղարկվել:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728