ԵԿՄ վարչության կազմում է նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Հատված հարցազրույցից:
– Այսօր ազատամարտիկների մի մասը դժգոհ է ստեղծված իրավիճակից, ԵԿՄ–ից առանձնացել եւ իր պահանջներն է ներկայացնում հրապարակում: Ի՞նչ եք կարծում, այսպիսի վիճակ Վազգեն Սարգսյանը կցանկանա՞ր տեսնել:
– Եթե Վազգենը ողջ լիներ, «Երկրապահի» վիճակն այսպիսին չէր լինի: Նկատի ունեմ ոչ թե վատ, այլ բաժանված, պառակտված, տարբեր միություններում տղաները չէին լինի, տարբեր տեղերում տարբեր պայքարներ չէին ծավալի: Միահամուռ կլինեին, որովհետև կան շատ նեղացածներ, վիրավորվածներ, որոնք առանձին- առանձին են պայքարում։
Ցախավելի պատմությունն է, եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել, միասնական պիտի լինես։ Եթե սկսեն առանձին-առանձին պայքարել, ոչ մի բանի չեն հասնի։ Ճիշտն ասած, ես չգիտեմ նաև, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ է ուզում:
Կարդացեք նաև
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում