Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրապահի ինստիտուտը վաղուց է արժեզրկված. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 18,2014 12:34

Չարժե անհարկի դրամատիզացնել իրավիճակն ու դեպրեսիայի մեջ ընկնել, թե ահա իշխանությունները վերջնականապես արժեզրկեցին ու փչացրեցին երկրապահի ինստիտուտը։ Այդ ինստիտուտը վաղուց է արժեզրկված։

Ավելին՝ արդեն 10-15 տարի է, ինչ ԵԿՄ-ի մասին անեկդոտներն ավելի շատ են, քան իսկական երկրապահները՝ ԵԿՄ շարքերում։ Բայց դե հիմա ինչ ունենք՝ դա է, այսինքն՝ հասարակության վերաբերմունքը գեներալ Մանվելի ղեկավարած կառույցի նկատմամբ պիտի լինի մոտավորապես այնպիսին, ինչպիսին, ասենք, Կարեն Ավագյանի ղեկավարած «երիտհանրապետականների» նկատմամբ է։

Հետո՞ ինչ, որ կառույցներից մեկում կոշտ ու կոպիտ տղամարդիկ են, մյուսում՝ «սաքուլիկենք»։ Փաստն այն է, որ երկուսն էլ հանուն անձնական բարեկեցության ծառայում են Սերժ Սարգսյանին, երկուսն էլ ձեւացնում են, թե չեն հասկանում՝ ինչ է տեղի ունենում իրականում, եւ երկուսն էլ իրենց այդ կեցվածքը բացատրում են «ազգի շահով» ու «միասնությամբ»։ Ու չարժե նվնվալ, թե «վայ մեզ, եթե մեր երկրապահները սրանք են» կամ «ամոթ մեզ, եթե մեր երիտասարդները սաքուլիկենք են»։ Իրականում այդպես չէ, իրականում դա ընդամենը Սերժ Սարգսյանի «ապահով Հայաստանն» է: Ապահով՝ անձամբ իր համար, որովհետեւ այդ Հայաստանում ինքը քյաշ փողով ցանկացած հարց կլուծի, իսկ քյաշ փող ինքը շատ ունի:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728