Մեկ տարի առաջ այս օրը Հայաստանի հանրապետությունում ՀՀ նախագահական ընտրություններ էին, եւ թե ինչ առաջընթաց, կամ հետընթաց է արձանագրվել քաղաքական դաշտում, այսօր այդ մասին «Ուրբաթ» ակումբում խոսեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, որը նաեւ անդրադարձավ քաղաքական 4 ուժերի համատեղ գործունեությանը:
Սերգեյ Մինասյանի ձեւակերպմամբ`մեկ տարվա ընթացքում այն քաղաքական պատկերը, որ ստեղծվել է Հայաստանի ներսում, նաեւ որոշեց այն զարգացումը քաղաքական հայացքների, որը մենք ունենք. «Կարեւորն այն է, որ վերջին նախագահական ընտրություններում տեսանք մի իրավիճակ, երբ բոլոր ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները կորցրեցին իրենց քաղաքական ուժը: Ներքաղաքական դաշտը ավանդական ձեւով չի գնում: Չորս ոչ իշխանական կուսակցությունների տրամադրությունները խոսում են անվստահության մասին: Ունենք մի իրավիճակ, որը նշանակում է սկսել գործընթաց` գործընթացի դեմ»:
Սերգեյ Մինասյանը գտնում է` չորս ընդդիմադիր ուժերը ճգնաժամի մեջ էին հայտնվել, ինչն էլ բերեց թեկուզ եւ ժամանակավոր, բայց` միավորման: Նա համոզված է` ֆորսմաժորային վիճակում, ստիպված լինելով միացնել իրենց ուժերը, որ գոնե երեւան, դա փորձ է, ինչ որ կերպ ցույց տալու քաղաքական ակտիվություն:
Սերգեյ Մինասյանն անդրադառնալով նաեւ Մանվել Գրիգորյանի`Սերժ Սարգսյանին «վերջին բոլշևիկ» դիմելաձեւին՝ հետեւյալն ասաց. «90-ականներին կռվող մարդիկ մի քիչ տարբերվում էին: Այն, որ Մանվել Գրիգորյանը քաղաքական դաշտում երեւում է բացառություն է, եւ դա բնորոշ է այն լեքսիկոնին, որ կար 90-ականներին: Սպասել, որ Մանվել Գրիգորյանի լեքսիկոնը կհամապատասխանի այն լեքսիկոնին, որ կա խորհրդարանի երիտասարդ սերնդի մոտ` անհնար է»:
Կարդացեք նաև
Խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, Սերգեյ Մինասյանը նշեց, որ իշխանությունը իսկապես մտադիր է իրագործել այդ բարեփոխումները, դրա հետ մեկտեղ հասկանալով, որ քիչ մարդիկ կան, որ կողմ են այդ համակարգին: Իսկ մարտի 28-ից հետո, ըստ նրա, Սահմանադրական դատարանի որոշումից հետո, չի բացառվում լինեն փորձեր եթե ոչ կասեցնելու, ապա այն արագացնելու. « Իրավիճակը լրջացել է եւ իշխանությունն այն հասկանալով կփորձի ամեն ինչ արագացնել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ