Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտալս ուր փախցնեմ. «168 ժամ»

Փետրվար 18,2014 11:48

«Մենք գիտենք, որ վերջին շրջանում երկրից հեռանում են լավագույն մասնագետները, եթե պետությունը չի  կարողանում իր լավագույն մասնագետներին պահել, ուրեմն երկրի կառավարման գործում կան էական բացթողումներ։ Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով։ Սա նշանակում է, որ կապիտալը խուսափում է մեր երկրից, կապիտալը գնում է այլ երկրներ՝ նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների   բարօրությանը»,- ասել էր Ծառուկյանը։

Ամեն ինչ ճիշտ է, չափից դուրս ճիշտ։ Ավելին՝ Գ. Ծառուկյանը գույները մեղմացրել է։ Կարելի էր ասել՝ ոչ միայն օտարերկրյա կապիտալն է խուսափում Հայաստանից, այլև Հայաստանի կապիտալն է փախչում այստեղից։ Նույն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, վերջին տարիներին խոշոր ներդրումներ է արել արտերկրում։

Օրինակ, ըստ մամուլի հաղորդագրությունների՝ 2009 թվականին նա մոտ 25 մլն եվրոյով գնել է բուլղարական հանքային ջրերի «Gorna Banya» ընկերությունը։ Բելառուսում բացվեց կոնյակի գործարան։ Իսկ Ռիգայում Ծառուկյանը ձեռք էր բերել «Ռիգա» հյուրանոցը։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հյուրանոցի համար վճարվել է մոտ 56 միլիոն եվրո։ «Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը հաստատել է, որ հյուրանոցը գնվել է, սակայն գնի մասին ոչինչ չէր ասել։

Նկատի ունեցեք, որ այսքանը միայն հայտնի գործարքներն են։ Չի բացառվում, որ Գ. Ծառուկյանը նաև այլ ներդրումներ է կատարել արտերկրում, որոնց մասին հանրությունը չգիտի։ Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի կապիտալը նույնպես գնում է այլ երկրներ՝ նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների բարօրությանը։ Խոսելով տնտեսության վիճակի, մրցակցային դաշտի, հարկային ու մաքսային վարչարարության և նման տիպի այլ խնդիրների մասին՝ ԲՀԿ ղեկավարը կարծես անուղղակիորեն արդարացնում է իր գործելաոճը։

Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728