Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյան. «Դուք գտնում եք, որ ես ԵԿՄ-ի հետ կապ չունե՞մ». «Ժողովուրդ»

Փետրվար 18,2014 11:35

Շաբաթ օրը տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին ներկա էին նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը։

«Ժողովուրդ»-ը զրուցեց Մ. Օհանյանի հետ՝ պարզելու ԵԿՄ համագումարին նրանց մասնակցության նպատակը։

Margar-Ohanyan

Պարոն Օհանյան, Ձեզ ԵԿՄ համագումարին պաշտոնապես հրավիրե՞լ էին։

– Այո՛, հրավիրատոմս էի ստացել ԵԿՄ-ից ու գնացել էի։ ԵԿՄ-ն, ինձ թվում է, հասարակական կազմակերպություն է բոլորիս համար։ Ի՞նչ, Ձեզ թվում է՝ առանց հրավերի կարո՞ղ էի գնալ այնտեղ։

Բայց Դուք ի՞նչ առնչություն ունեք ԵԿՄի հետ։ Ինչո՞ւ էին նաեւ Ձեզ հրավիրել այն դեպքում, երբ շատ ազատամարտիկներ անգամ հրավիրատոմս չէին ստացել։

– Դուք գտնում եք, որ ես ԵԿՄ-ի հետ կապ չունե՞մ, եղավ։ Ես ասելու բան չունեմ։ Արդեն ասացի, որ հրավիրատոմս ստացել եմ, իսկ մինչեւ հրավիրատոմսն էլ զանգել հարցրել են, ասել են՝ քաղաքում լինելու ես, ասել եմ երեւի, հրավիրատոմսս բերել տվել են, ես էլ գնացել մասնակցել եմ համագումարին։

Լավ, իսկ այժմ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք ԵԿՄի, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ։

– Միշտ էլ լավ հարաբերություններ եմ ունեցել ու միշտ եմ հարաբերություններ ունեցել։ Ու այժմ էլ նույն հարաբերություններն են, ինչ անցած տարիների ընթացքում։

Ձեզ հետ համագումարին ներկա էր նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, իրեն ե՞ւս հրավիրել էին։

– Խնդրում եմ՝ այդ հարցն ուղղե՛ք պարոն Թամամյանին, ինձ հետ շատ մարդ կար, ու Դուք կարող էիք շատ մարդու տեսնել, ովքեր նստած էին մեզ հետ։ Մենք միասին ենք գնացել համագումարին մասնակցելու, միասին էլ նստել ենք։ Ինձ նման հարցեր մի՛ ուղղեք։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները` Newsbook.amի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728