Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Այդ 80 տոկոսը վաճառելու ժամանակ Սերժ Սարգսյանը ի՞նչ է` «Տաշիր պիցայում» էր աշխատում. «168 Ժամ»

Փետրվար 18,2014 11:29
aram sargsyan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միության համագումարում խոսելով երկրի տնտեսությունից, պարտադիր կուտակային համակարգից, գազային մեծ աղմուկ բարձրացրած պայմանագրերից, արտագաղթից, ազատամարտիկների բողոքի ցույցերից, հայտարարեց. «Ամեն ինչ լավ է լինելու»:

168.am-ը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե հավատո՞ւմ է Ս. Սարգսյանի այս խոստմանը: Ի պատասխան Արամ Սարգսյանն ասաց, թե նախագահի պատասխանները վերոնշյալ հարցերի շուրջ ոչ թե պարզություն են մտցրել, այլ՝ խճճել իրեն: «Այն հարցերի պատասխանները, որոնք ինքը տվեց, դրանցով ոչ թե չպարզեց դրանք, այլ՝ ավելի խճճեց և, իմ համոզմամբ, ցույց տվեց, որ նա բացարձակապես պատրաստ չէ անդրադառնալ այդ հարցերին: Իրենց ասած որևէ խոսքի ես չեմ հավատում, որովհետև հենց նույն Սերժ Սարգսյանը խոսում է ժողովրդավարությունից, ընտրություններից առաջ ասում է, թե Հայաստանի նման պետության փրկությունը ժողովրդավարական իշխանություններ ձևավորելու մեջ է, ժողովրդավարության միջոցով այս տարածաշրջանում առաջ ընթանալն է, բայց ընտրությունների ժամանակ փող է բաժանում, կեղծում է ընտրությունները, կեղծիքով իշխանության է գալիս»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի հայտարարությանը, թե ռուսական կողմը պահանջեց միայն 300 միլիոն դոլարի պարտքի կեսը, ինչի փոխարեն «Գազպրոմ»-ին փոխանցվեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի վերջին 20 տոկոսը՝ նշելով, թե այդ 20 տոկոսը մեզ համար ոչ մի էական նշանակություն չուներ, Արամ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Սերժ Սարգսյանն այսօր զարմանում է, թե՝ ինչու եք «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքից խոսում, չեք խոսում 80 տոկոսից, խոսում եք 20 տոկոսից: Այդ 80 տոկոսը վաճառելու ժամանակ Սերժ Սարգսյանը ի՞նչ է` «Տաշիր պիցայում» էր աշխատում: Ինչպե՞ս կարող եմ հավատալ նրա խոսքին: Ոչ միայն չեմ հավատում, այլև՝ չեմ վստահում»:

 ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 

Արամ Սարգսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728