Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու Ժուռնալիստների միությունը չդատապարտեց Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցածը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 18,2014 11:24

Հայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդագրություն է տարածել, որում դատապարտել է փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված լրագրող Անի Գեւորգյանի հետ կապված միջադեպը։ Հատված ժուռնալիստների միության նախագահ, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աստղիկ Գեւորգյանի հարցազրույցից:

Տիկին Գեւորգյան, դեկտեմբերի 26-ին՝ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ, նույնպես մի խումբ ՀՀԿ

ականներ խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը, ինչու՞ այն ժամանակ չդատապարտեցիք։

– Այն ժամանակ ես քաղաքում չէի ու չէի կարող որեւէ բան ասել։ Դեպքը մի քանի աղբյուրից պետք է մանրամասն ստուգեի, որպեսզի կարողանային կարծիք կազմել, իսկ Անիի դեպքը ստուգված է մի քանի տեղից, ու պարզ է, որ նրա աշխատանքը խոչընդոտվել է։

Բայց տնտեսագիտական համալսարանից, որտեղ տեղի է ունեցել

դեպքը, կադրեր կան, որոնցից պարզ է դառնում, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է:

– Ես արդեն ասացի, որ թերի ինֆորմացիա ունեմ կապված այդ միջադեպի հետ, չեմ կարող ասել։ Նաեւ՝ քաղաքում չեմ եղել։

Իսկ գուցե չեք ուզում խոսել այդ թեմայով, որովհետեւ ավագանու անդա՞մ եք, ՀՀԿ, այսինքն՝ Տարոն Մարգարյանի խմբակցության անդամ։

– Ոչ։ Եթե ինձ ճանաչեիք, ապա կիմանայիք, որ ես շատ անկախ մարդ եմ, ազատ արտահայտվող, չնայած ՀՀԿ ցուցակով եմ տեղ գտել ավագանիում։

Մ. Կ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728