Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ առաջնորդի խոսքում չհնչեց որեւէ հստակ քաղաքական գնահատական. «Ժողովուրդ»

Փետրվար 18,2014 11:16

Փակ դռների հետեւում անցկացվող համագումարն այդքան էլ չէր տեղավորվում «ժողովրդի հետ, ժողովրդի համար» ծառուկյանական իմիջի մեջ։ Բացի այդ՝ ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը միշտ էլ աչքի են ընկել ցանկացած միջոցառում հնարավորինս աչք ծակող մասշտաբայնությամբ անցկացնելու ամբիցիաներով։ Ուստի փոքր-ինչ զարմանալի էր այս համագումարը փակ եւ, ըստ էության, հնարավորինս աննկատ անցկացնելու ձգտումը։ Արդյո՞ք դրա պատճառն ինչ-ինչ խորախորհուրդ մարտավարական հաշվարկներն էին կամ նույն օրը անցկացվող ԵԿՄ համագումարը։ Թե՞ իրական պատճառը, այնուամենայնիվ, հստակ ասելիքի բացակայությունն էր։

Դատելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից՝ կարծես թե վերջինը։

ԲՀԿ առաջնորդն իր կոկիկ շարադրված ելույթում այդպես էլ չասաց որեւէ նոր բան։ Բացի պոպուլիստական հայտարարություններից եւ երկրի սոցիալական վիճակի հետ կապված միգուցե եւ անկեղծ մտահոգություններից՝ ԲՀԿ առաջնորդի խոսքում չհնչեց որեւէ հստակ քաղաքական գնահատական, չներկայացվեց առկա խնդիրների լուծմանն ուղղված որեւէ կոնկրետ ծրագիր։ Իսկ ԲՀԿ առաջնորդի առաջարկը՝ «հիմնական քաղաքական ուժերի հետ միասնական օրակարգ կազմելու եւ ճանապարհային քարտեզ» մշակելու մասին, շատերի մոտ «դեժա վյուի» զգացողություն առաջացրեց, ընդ որում՝ քրոնիկ։ Ընդամենը մեկ տարի առաջ էր, որ ԲՀԿ-ն «հիմնական քաղաքական ուժերի» հետ «միասնական օրակարգային հարցերի շուրջ կոնսուլտացիաներ» նախաձեռնեց, որոնք, ինչպես հիշում ենք, ավարտվեցին զրոյական արդյունքով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728