Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. Սա հնարավորություն է, որ ուղղիչ աշխատանքային հաստատություններից ազատվեն թեթև զանցանքների համար դատապարտված մարդիկ

Փետրվար 18,2014 11:10

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը:

Նիստում հանգամանալից քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման» հայեցակարգի նախագիծը: Նշվել է, որ ուսումնասիրվել է այլընտրանքային պատիժներ նշանակելու վերաբերյալ միջազգային փորձը, մասնավորապես՝ Եվրոպական միության անդամ պետությունների՝ հաշվի առնելով այդ երկրների վերջին տարիների սոցիալ-տնտեսական առաջընթացը:

Որոշվել է հավանության արժանացնել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել հաստատման Անվտանգության խորհրդի առաջիկա նիստում:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը նշել է.«Այսօր մենք հավանության արժանացրեցինք մի փաստաթուղթ, որը առաջիկայում կներկայացվի ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը: Հայաստանում պրոբացիոն ծառայության հիմնումը օժտված է կարևոր հանրային և սոցիալական նշանակությամբ: Ես համոզված եմ, որ պրոբացիոն ծառայության հիմնումով մեր երկրում այլևս նոր հայացք կնետենք արդարադատության խնդիրներին: Այն հնարավորություն կտա, որպեսզի ուղղիչ աշխատանքային հաստատություններից ազատվեն թեթև զանցանքների համար դատապարտված մարդիկ, այն հնարավորություն կտա, որ այսուհետ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող արարքների համար մարդիկ չդատապարտվեն ազատազրկման, կարողանան իրենց պատիժը կրել ազատության մեջ, բայց նաև պետության խիստ վարչական վերահսկողության ներքո, այնպես, ինչպես կատարվում է քաղաքակիրթ երկրներում»:

Նիստում անդրադարձ եղավ պրոբացիոն ծառայության ներդրմանն առնչվող այլ հարցերի ևս:

 Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728