Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պատասխանից է կախված բուրժուադեմոկրատական հեղափոխության ճակատագիրը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 18,2014 10:59

Նախորդ օրերին ընդդիմադիր որոշ հայտնի շրջանակներ էին ընդունել ԵԿՄ համագումարին զուգահեռ տեղի ունեցած ԲՀԿ համագումարում այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ունեցած ելույթը, որտեղ վճռականության եւ Սերժ Սարգսյանի հետ հեռակա բանավեճի էլեմենտներ էին տեսել։

Շատ էր շրջանառվում Ծառուկյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա ասել էր. «Հանրապետությունում իրականացվող տնտեսական եւ սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը։ Սրանից ավելի անմարդկային եւ անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է։ Շուրջ 250.000 մարդ ամսական վաստակում է մինչեւ 120.000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կուտակայինի 5-6.000 դրամը, այսինքն՝ զուտ հացի փողը, մարդկանցից տանում են։ Իսկ ո՞վ է այդ դեպքում տալու երաշխիքներ այդ կուտակային ֆոնդերի համար, այն էլ՝ 25-30 տարի հետո։ Ենթադրենք մի քանի տարի հետո նոր համաշխարհային ճգնաժամ է գալիս եւ ավերում է այդ ֆոնդերը, որտեղ կուտակված կլինեն մեր քաղաքացիներից պարտադրանքով գանձված գումարները։ Ո՞վ է դրա համար պատասխան տալու»։

Ո՞վ է սրա համար պատասխան տալու. Ծառուկյանի այս հայտարարությունը, ոմանք, իհարկե, կոնտեքստից կտրված, ներկայացնում էին որպես հեղափոխական վերջնագիր իշխանություններին։ Բայց եթե նույնիսկ դա ընդունենք այդպես, այդ վերջնագրի պատասխանը Սերժ Սարգսյանը տվեց, ըստ էության, տեղում, ասելով, որ ինքն է պատասխան տալու։ Սա կարեւոր նրբություն է, որովհետեւ մինչ Սերժ Սարգսյանի՝ ԵԿՄ համագումարում ունեցած ելույթը, կարելի էր քլնգել միայն կառավարությանը՝ չնկատելով, որ կառավարությունը ոչինչ չի որոշում։ Բայց հիմա, Գագիկ Ծառուկյանի հարցին, Սերժ Սարգսյանն ըստ էության տվեց պարզ պատասխան. «Ես եմ պատասխան տալու, բան ունե՞ս ասելու»։ Հետաքրքիրն այն է, որ սա ասվում է հենց ԵԿՄ համագումարում։

Ահա այս պատասխանից է կախված բուրժուադեմոկրատական հեղափոխության ճակատագիրը։ Վերջին բանը, որ Սերժ Սարգսյանին ասել է Գագիկ Ծառուկյանը նրա կենացը հոտնկայս հրապարակային խմելն էր։ Սպասենք հաջորդ բաժակաճառին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728