Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Փետրվար 18,2014 10:52

2014 թ. փետրվարի 17-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:
Դատարանը հայտնեց, որ գործով տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանից և Միքայել Միքայելյանից համապարտության կարգով իր կրած բարոյական և նյութական վնասների փոխհատուցման պահանջով:

Կողմերին հայցադիմումին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև 2014 թվականի փետրվարի 26-ը, ժամը 10:30-ը:
Հիշեցնենք, որ զինառայող Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում՝ ջրծաղիկ հիվանդությունից:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728