Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մահացած զինծառայող Հայկ Կալեյանի գործով դատական նիստը հետաձվեց. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Փետրվար 18,2014 10:42

2014 թվականի փետրվարի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՝ ՊԲ թիվ 35383 զորամասում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքի քննության շրջանակներում նշանակված էր դատական նիստ:

Դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Ե. Դարբինյանը տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված գրությամբ հայտնվել է, որ գործով ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանը և մյուսները դեռևս չեն էտապավորվել «Գորիս» ՔԿՀ-ից:
Տուժող կողմը գտավ, որ անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը դատաքննությունը ամբաստանյալների և մեղադրող կողմի ներկայությամբ իրականացնելու պատճառով:
Այդպիսով, դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստի մասին կտեղեկացնենք հետագայում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728