Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարության ոլորտում աշխատանքը կորցրել է 3 հազարից ավելի մարդ. «Հրապարակ»

Փետրվար 18,2014 10:38

Վերջին տարիներին աճողական անկման ցուցանիշներ արձանագրող շինարարության ոլորտում տասնյակ հազարավոր քաղաքացիներ են կորցրել իրենց աշխատանքը։ Անցյալ տարի այս ոլորտում զբաղվածների թվաքանակը կրճատվել է եւս 3,1 հազարով՝ կազմելով 15,4 հազ. մարդ։ Սա՝ պաշտոնական վիճակագրությամբ։ Մինչդեռ հայտնի է, որ այս ոլորտն աշխատուժի ռեալ թվաքանակի արտացոլման մասով ամենախոցելիներից է, եւ պաշտոնական վիճակագրությունն այստեղ առավել քան մոտավոր է։

Իսկ այն, որ շինարարության ծավալների 8,1% (2013թ. պաշտոնական տվյալներով) անկման պայմաններում կրճատվում է ոլորտում զբաղվածների ավելի քան 17%-ը, կարելի է եզրակացնել, որ կազմակերպությունները, թերեւս, անցել են առավել խիստ խնայողական ռեժիմի։ Եվ քանի որ շինանյութերի եւ ծառայությունների գներն ու զանազան վարձավճարները՝ հարկերի եւ տուրքերի տեսքով, շարունակաբար աճում են, եւ այստեղ խնայել հնարավոր չէ, կազմակերպությունները գնում են միակ հնարավոր եւ կարճ ճանապարհով՝ նվազագույնի հասցնելով աշխատակիցների թվաքանակը։

Մյուս տարբերակը, որ գործնականում լիովին հնարավոր եւ տրամաբանական է, այն է, որ կազմակերպությունները թաքցնում են առկա աշխատուժը՝ խուսափելով սոցիալական պարտավորությունից:

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728