ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ տեղի է ունեցել բոլոր խմբակցությունների ղեկավարների խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է գազի հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ-ի առաջարկը: ԱԺ խմբակցություններն այդ առաջարկին իրենց «այո»-ն կամ «ոչ»-ը դեռ չեն ասել:
Սա, փաստորեն, ՀՀԿ-ի կոնտրառաջարկն է այդ խմբակցությունների համանման առաջարկին: Որն է տարբերությունը` դեռևս պարզ չէ: Մինչ այդ, ինչպես հայտնի է, այսպես ասած ընդդիմադիր խմբակցություններն էին առաջարկել ստեղծել հանձնաժողով և քննարկել գազային խնդիրները, գազային հայտնի հայ-ռուսական պայմանագիրը: ՀՀԿ-ն մերժեց այդ առաջարկությունը, և ահա ինքն է ներկայացնում հանձնաժողովի առաջարկ:
Քանի որ մանրամասներ չկան, և պարզ չէ ՀՀԿ-ի առաջարկի բուն էությունն ու բովանդակությունը, դժվար է ասել, թե ինչ նպատակով և տրամաբանությամբ է ՀՀԿ-ն առաջարկում մի բան, որն ինքն, ըստ էության, մերժել էր մի քանի օր առաջ: Սակայն, միևնույն ժամանակ, հայաստանյան քաղաքական կյանքում և հատկապես իշխանությունների գործողություններում միշտ էլ դժվար է տրամաբանություն գտնել: Իհարկե, անտրամաբանությունը այստեղ միայն առաջին հայացքից կամ հանրային հայացքից է այդպիսին, քանի որ իրականում Հայաստանի իշխանությունները երբեք անտրամաբանական բաներ չեն անում:
Մուսա Միքայելյան
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում