Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Վարդումյան. Դաշտային հրամանատարների խորհուրդը զբաղված է հայհոյախոսությամբ, պոռոտախոսությամբ. «Հրապարակ»

Փետրվար 18,2014 10:26

«Դավիթ Բեկ» ջոկատի հրամանատար Հովիկ Վարդումյանը հետեւյալ կերպ արձագանքեց Սերժ Սարգսյանի ելույթին. «Ազատամարտիկներին ոչնչացնելու քաղաքականություն է, պատահական չէ, որ գնդապետ Վոլոդյայի վրա գործ սարքեցին, իրենց ձեռնտու չէր մեր շարժումը։ Մեր շարժումն ամիսների ընթացքում մաս-մաս արեցին, քայքայեցին, հիմա էլ Սուրենենց միջոցով ալտերնատիվ երկրապահ են սարքում, ասում են՝ կռվող տղերքը մեզ մոտ են, թե՝ Երկրապահի վարչությունում կռված տղա չկա։

Կեղտոտ բան է, իրար վրա ֆռռում են, ոչ մեկն էլ ճիշտ չի, ուղղակի մեր շարժումը ձեռնտու չէր իշխանություններին։ Երկրապահի վարչությանն ամեն ինչ տալիս են, օգնում են, պետականորեն փողեր են հատկացնում, իշխանություններին պետք է կռվող տղերքի ուժ, որ իրենց ձեռքի տակ լինի, իրենց կամակատարը լինի։ Իրենք զգացին, որ մենք իրենց թաթի տակից դուրս եկող ենք։ Սկզբում կիսեցին՝ Դաշտային հրամանատարների խորհուրդ ստեղծելով, որոնք զբաղված են հայհոյախոսությամբ, պոռոտախոսությամբ։ Տեսան, որ դա չի օգնում՝ Վոլոդյային ձերբակալեցին, էլի տեսան, որ դա էլ չի օգնում, մարդիկ մտցրին՝ իբր մենք պասիվ ենք, իրենք ուզում են ակտիվացնել, եւ նորից կիսեցին։

Իսկ նախագահի ելույթը Երկրապահում այդ ամենի շարունակությունն էր, ինքն օգտագործեց այդ ամբիոնը, որ նորից շարժման վրա ցեխ շպրտի, վարկաբեկի, եւ հարյուր հազարավոր մարդիկ լսեցին, որ մեր շարժումն էգոիստական էր, որ մենք փողի համար ենք պայքարում։

Մեր շարժումը հիմա քայքայված վիճակում է, եւ սպասում ենք Վոլոդյայի դուրս գալուն, որից հետո կիմանանք մեր անելիքը»։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728