Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսխորհրդի ՀՀԿ-ական նախագահը պատմում է, որ լավ աշխատելու համար կուսակցությունը խրախուսում է

Փետրվար 17,2014 23:24

Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը ընդունում է, որ իրենց գործունեությունը Տարոն Մարգարյանի դիսերտացիայի պաշտպանության ժամանակ քաղաքական էր: Նա նաեւ կարծում է, որ վերջերս Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն ու անդամները նույնպես քաղաքական նպատակներով էին խոչընդոտում ՀԱԿ հանրահավաքի մասին իրազեկող ՀԱԿ ակտիվիստների ակցիան:

«Խնդիրը քաղաքական է, բայց այդ խնդիրը չպետք է կապել կառույցի հետ, իրենց անձնական խնդիրն է: Իրենք ՀՀԿ անդամ են եւ կոռեկտ չեմ համարում մեկնաբանել նրանց քաղաքական գործունեությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Սեւակ Խաչատրյանը:

Մեր հարցին՝ ուսխորհրդի հանրապետական նախագահներին ու անդամներին կուսակցությունը նման գործունեության համար պարգեւատրո՞ւմ է. «Այս պահին չգիտեմ՝ ով է պարգեւատրվել, բայց եթե ուսանողական կառույցից դուրս լավ աշխատեն, ինչո՞ւ չպետք է խրախուսվեն»:

Մեր հարցին՝ այսինքն կուսակցության խրախուսանքներն են ուսխորհրդի նախագահներին դրդել հատկապես վերջին շրջանում ակտիվանալ, Սեւակ Խաչատրյանն ասաց. «Չէ չի կարելի նման բան ասել: Որովհետեւ խրախուսվում են այլ կուսակցականներ նույնպես , որոնք ուսխորհրդի անդամներ կամ նախագահներ չեն»:

Սեւակ Խաչատրյանից նաեւ հետաքրրքվեցինք, որ բուհի ուսանողական խորհուրդն է ավելի լավ ՀՀԿ-ի համար աշխատում ու ամենաշատը աչքի ընկնում, նա պատասխանեց.  «Այդ հարցը պետք է կուսակցության ղեկավարությանը տաք»:

Նա դեռ չէր ծանոթացել քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի բաց նամակին ՝ ուղղված ՀՀԿ երիտասարդներին, որում, մասնավորապես ասվում էր. «Այդ նույն մարդիկ դուրս են բերում ձեզ փողոց իրենց քաղաքական հակառակորդների դեմ՝ ձեր մարմիններով պատնեշ սարքելու համար: Ես կոչ եմ անում՝ թույլ չտալ ոչ մեկին օգտագործել ձեզ որպես «թնդանոթային միս» այն պայքարում, որը ընդհանրապես չի վերաբերվում ոչ մեր ժողովրդի ազգային շահերին, ոչ էլ նրա ապագային»:

Նամակի բովանդակությանը ծանոթանալուց հետո Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահն ասաց, որ իրենց օգտագործված չեն տեսնում. «Համաձայն չեմ, դա իր անձնական կարծիքն է: Քաղաքական դաշտում նրանից ավելի ծանրակշիռ մարդիկ կան, որոնք կարելի է, որ իրենք կարծիք հայտնեն, ոչ թե Անդրիաս Ղուկասյանը: Վերջին նախագահական ընտրություններն էլ ապացուցեցին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ալինա says:

    Բոլորովին վերջերս էլ քո հհկ-ական ,,կշիռը,, պարզվեց…

  2. Ռուբեն says:

    Ինչ էլ անուն են դրել` Սևակ: Ծնողները երևի ցանկացել են, որ իրենց որդին համանուն բանաստեղծի պես հանճարեղ մարդ դառնա: Բայց պետք չէ հուսահատվել, եթե մարդ Պարույր Սևակին չի նմանվում, ապա նրա ստեղծագործության հերոսներին կարող է նմանվել: Օրինակ` այս մեկին.

    Թե տեղը գա` այս մարդուկը
    Հորն ուրանում` “որբանում “ է,
    Թե տեղը գա` լրբանում է,
    Թե տեղը գա` սրբանում է:
    Թե “կոմունիստ” կոչված բանից
    Նա որևէ նշույլ ունի,
    Այն էլ ոչ թե սրտում, գլխում,
    Այլ – շա՜տ ափսոս – գրպանում է:

    Բայց, կարծես, շատ խիստ էր ասված, իսկ միգուցե նմանվել ա՞յս մեկին.

    Նա այնքան ջահել է դեռ,
    Եռանդագին ու խանդավառ է,
    Բլրաշատ այս դաշտը դեռ
    Նրա աչքին մի հարթավայր է,
    Չգիտի, որ ձավարը
    Ցորեն է, բայց ծիլ չի տալիս.
    Եվ, նայի՛ր, ինքնավստահ,
    Լուրջ ու ամբարտավան է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728