Շաբաթ օրը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում կայացել է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի համաժողովը:
Անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունով հանդես է եկել ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը: Եվ քանի որ վերջինը հրաժարվել է ֆեդերացիան ղեկավարելու մտադրությունից, օրակարգային երկրորդ հարցը եղել է նոր նախագահի ընտրությունը: Երկու թեկնածուներից Ռուբեն Ասատրյանը հանել է թեկնածությունը եւ քվեարկությամբ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ ընտրվել է Ֆելիքս Սարգսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ missionmission.org-ի
Ֆելիքս Սարգսյանն ընտրվել է սեղանի թենիսի նախագահ
Թենիսը նախագահ չի ունենում…
Շնորհակալություն: Վերնագրում բացթողումն ուղղեցինք