Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանի մահվան գործով կապիտանի պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին

Փետրվար 17,2014 22:04

10 տարվա ազատազրկման դատապարտված, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հրանտ Գեւորգյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Արտակ Նազարյանի մահվան, այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության եւ դատաքննության հետ կապված:

«Դեռևս դատական քննությունը սկսելուց հայտնի էր, որ վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ընթացքում խախտել է օրենքով սահմանված մի շարք սկզբունքներ, և դատարան է ուղարկել քրեական գործ, որի մի մասը չբացահայտված էր:

Մասնավորապես, դատաբժշկական թիվ 704/34 եզրակացության համաձայն`  Արտակ Նազարյանի մարմնի տարբեր մասերին արձանագրվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց վաղեմությունը դասակարգվել է որպես մահվանից 6 ժամ առաջ պատճառված և մահվանից ոչ շատ առաջ պատճառված: Մինչդեռ նախաքննական մարմինն առհասարակ այս փաստը քննության առարկա չի դարձրել և դատարան է ուղարկել այդ մասով չբացահայտված քրեական գործ:Այնուհետև նախաքննական մարմինը չի պարզել, թե Նազարյանի կողմից կատարված ինքնասպանությունը պայմանավորված է մահվանից 6 ժամ առաջ և ոչ շատ առաջ պատճառված մարմնական վնասվածքների արդյունքում առաջ եկած, թե սպա Հակոբ Մանուկյանի հետ 19.07.2010թ-ին, շուրջ 9 օր առաջ տեղի ունեցած վեճի արդյունքում առաջ եկած հոգեվիճակից,այն դեպքում, երբ քննությամբ հաստատվել է ,որ նրանց միջև տեղի ունեցած վեճը ավարտվել է հաշտությամբ և կողմերը սեղմել են միմյանց ձեռքը և շարունակել հետագա ծառայությունը առանց միջադեպերի:Այս պարագայում գնահատման արժանի պետք է դառնար նաև տեղի ունեցած վեճի պատճառական կապը»,-իր նամակում բարձրաձայնել էր պաշտպանը:

Անդրադառնալով նույն դատաբժշկական փորձաքննությանը` Հրանտ Գեւորգյանն ասել էր, որ  հաստատվել է, որ հանգուցյալ Նազարյանի արյան մեջ հայտնաբերվել է 1.8 պրոմիլլե Էթիլ սպիրտ, մեզում` 0.7 պրոմիլլե, որը համապատասխանել է միջին աստիճանի ալկոհոլային խմածությանը, հանգուցյալն այն ընդունել է մահը վրա հասնելուց մինչ 1-1.5 ժամ առաջ. «Մինչդեռ դատահոգեբանական փորձագետ Էլդա Գրին-Աբրահամյանը եզրակացություն տալուց այս հանգամանքը գնահատման չի արժանացրել»:

Մանրամասներն` առաջիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728