Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Սերժ Սարգսյանն իրեն մատնեց»

Փետրվար 17,2014 21:33

«Ես չգիտեմ`Սերժ Սարգսյանի խոսքն ո՞ւմ էր ուղղված. քաղաքական գործիչների՞ն, մի տեղ ինքը նշեց «իմ օպոնենտներին», իրենց «չսիրողներին», հասարակությա՞նը, 80 տոկոս դեմ խոսացողների՞ն, ԵԿՄ անդամների՞ն, որովհետեւ իրենց հարցերին էր պատասխանում ու նույնիսկ ասաց, որ ինքը չի ջղայինանում, այլ ներկաներին ոգեւորում է, որ վերջիններս էլ գնան մյուսներին ոգեւորեն: Ես այդ ոգեւորությունը նույնիսկ ԵԿՄ անդամների մոտ չտեսա: Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի ելույթից հետո բոլորը համարեցին, որ դա Հայաստանի համար շատ լավ բան է եւ պետք է գնալ, ժողովրդին համոզել, որ դա մեր փրկությունն է, այն իրականացնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն`անդրադառնալով շաբաթ օրը ԵԿՄ համագումարում նախագահ Սարգսյանի`պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերվող հայտարարություններին: Հանուն արդարության, մեր զրուցակիցը նկատում է, որ այդ ելույթից հետո, համենայնդեպս, բողոքի ալիքն էլ չսաստկացավ. «Ամեն ինչ մնաց նույնը»:

Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանի ելույթն, ընդհանրապես, մի քիչ ոչ մասնագիտական ձեւով էր. «Չեմ ուզում ասել`ցածր մակարդակի, բայց մատչելի լեզվով փորձեց Սերժ Սարգսյանը բացատրել: Ես ենթադրում եմ, որ ուզում էր, որ ամեն մի պատվիրակն իրեն հասկանար: Բայց նույնիսկ իր այդ ոչ մասնագիտական ելույթի մեջ, համոզելու փորձի մեջ, երեւի նույնիսկ ՀՀԿ-ականներին համոզելու, կար մի դրվագ, որտեղ պատահական թե ուղղակի, Սերժ Սարգսյանը մատնեց իրեն: Նա ասաց`այդ գումարը մեր տնտեսությանը շատ է պետք: Դրանից ես հասկացա, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային այդ համակարգն ուղղված չէ ժողովրդին քսան տարի հետո ծերություն ապահովվելու համար: Այստեղից բխում է, որ այլ ռեսուրսները`միջազգային դոնորները, բանկերը, ներքին գումարները սպառվել են եւ մնաց, որ մենք ժողովրդից հինգից-տասը հազար դրամ հավաքենք, որ տնտեսությունը փրկենք»:

 

Հովհաննես Իգիթյանը այլ դիտարկումները` նաեւ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Էհ Իգիթյան ջան, ես էլ միամտաբար կարծում էի թե խելոք ես, սակայն ցավոք սխալվել եմ…

    Եթե մինչ այժմ չգիտեյիր, որ այո այդ գումարները շատ օգուտ են բերում նաև երկրին, առաջանում

    են այսպես ասած ազատ փողեր, որի այդյունքում ավտոմատ ընկնում են բանկերի կողմից տրվող

    փողերի տոկոսադրույքները, ապա հասկանում եմ հիմա, որ ՀՀՇ-ական եղել ես ու այդպիսին էլ

    մնացել, որոնք հայտնի են Հայաստանի մասին երբեք չմտածելու ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅԱՄԲ:

  2. David says:

    Վայ էն մարդ կոչվողին, որ բացի շուն քսի տալուց, ոչինչ չի կարողանում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728