Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, շարունակելով անդրադառնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԿՄ վարչության նիստի ժամանակ հնչեցրած պարզաբանումներին, գազի գնի վերաբերյալ ասաց. «Զարմանալիորեն մեր նախագահը շարունակում է պնդել, որ Հայաստանի հանրապետությունը ամենաէժան գազն է ստանում ՌԴ-ից: Նախ` առաջին հերթին ամենաէժան գնով գազ ստանում է Բելառուսը, որովհետև Բելառուսի բնակչի վրա 1000 խորանարդ մետր գազը վաճառում է 166 դոլարով, դա մեկ: Երկրորդը` ինչ վերաբերվում է նրան, որ Հայաստանի հանրապետությունում գազը 5 տարի պետք է լինի 189 դոլար, շատ ուրախ կլինեինք, եթե մեր երկրում գազը վաճառվեր 189 դոլարով: Իրականում Հայաստանի հանրապետությունում գազը վաճառվում է 393 ամերիկյան դոլարով, 110 տոկոս ավել, քան Հայաստան մուտք գործող գազը: Այսինքն` մեզ Ռուսաստանը տալիս է գազը 189 դոլարով, «Գազպրոմ Արմենիան» դա վաճառում է 110 տոկոսով ավելի: Ինչպե՞ս կարելի է ասել, որ Հայաստանի բնակիչը պետք է գոհ լինի, բացարձակ գոհ չէ:
Նաև կարելի է բացատրել, թե գազի գնի գոյացությունը ինչից է գալիս, ես էդտեղ աբսուրդ թիվ եմ տեսել, 10 տոկոս տալիս են կորստին, էն դեպքում, երբ Գյումրու Գազարդում աշխատողների ասելով, ամսական կորստի թիվը չպիտի անցի 2 տոկոսը, բա էն 8 տոկոսը ո՞ւր է գնում: Այսինքն` կարելի է ասել, որ 8 տոկոսը «Գազպրոմ Արմենիան» վաճառում է այլ գնով շատ մեծահարուստների, որոնք իրենց պալատները պետք է տաքացնեն: Ես շատ ուրախ կլինեմ, եթե նույն «Գազպրոմ Արմենիան» մի հատ ցանկ տա, թե Հայաստանի հանրապետության օլիգարխները, գործող և նախկին քաղաքապետերը, պաշտոնյաները ինչքան գազի գումար են վճարում ամսական, և կտեսնեք, որ դա խայտառակ թիվ է: Խոսքը միայն Երևանին չի վերաբերվում, այլ ամբողջ հանրապետությանը. ամբողջ Գյումրին գիտի` ով է գազի դիմաց մուծում, ով չի մուծում, շատ լավ գիտեն բնակիչները: Խնդիրն այն է, որ սովորական բնակիչը իր գրպանից վճարում է սոցիալապես շատ ապահովված մարդկանց ծախսերը: Պետք է նաև նշել, որ 2014 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ն դադարեցրել է Հայաստան մտնող գազի դիմաց 30 տոկոս արտահանման հարկի գանձումը, բայց միևնույնն է գազի գինը չի իջնում հասարակ բնակչի համար», -ասում է քաղաքագետը:
300 միլիոն դոլար գազի գոյացած պարտքի հետ կապված էլ, ըստ Գագիկ Համբարյանի, նախագահն վրիպումներ թույլ տվեց: «Նախագահն անընդհատ ասում էր Հայաստանի սպառողը, սպառողները լինում են երկու տեսակ`իրավաբանական և ֆիզիկական անձիք: Այնպես որ, Հայաստանի սպառող ասելը մի քիչ վրիպում է, որովհետև նույն գործարաններն էլ են սպառող Հայաստանում: Մեր նախագահն երևի թե ավելի շատ ի նկատի ուներ ֆիզիկական անձանց, որ Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը, բայց ֆիզիկական անձիք վճարել են հին գնով: Ուրեմն մենք շնորհակալությո՞ւն պետք է հայտնենք, որ այդ փաստը չբացահայտվեց հիմա, այլ ոչ թե 10 տարի հետո, թե չէ կպարզվեր, որ մենք գազպրոմին պարտք են 1 միլիարդ դոլա՞ր 300 միլիոնի տեղը, հա՞: Այսինքն 2011-2013 թվականի վերջ տարեկան 100 միլիոն դոլար մենք պարտք ենք անում գազպրոմից, բայց ոչ ոք մեզ չի ասում էդ մասին, իսկ եթե միամիտ տեղը 10 տարի հետո բացահայտվեր, կլիներ, որ մենք 1 միլիարդ պարտք ենք գազպրոմին, հա՞: Եվ էդ գումարը որտեղի՞ց պետք է վճարեինք: Կամ ի՞նչ է նշանակում 20 տոկոսը մենք լավ գնով տվել ենք: Հենց ի սկզբանե էր սխալ, որ մենք սկսեցինք կորցնել «Հայռուսգազարդ»-ում մեր տոկոսները»:
Գագիկ Համբարյանի ասելով, ռուսական կողմը ճիշտ կանի ավելի շոշափելի ներդրումներ կատարի նաև իր մենաշնորհային մյուս ոլորտներում` Երկաթուղում, Էլեկտրացանցերում:
Կարդացեք նաև
«Այդ ներդրումները ժողովրդի համար շոշափելի չեն, և այն, որ մենք պետք է շնորհակալություն հայտնենք, որ 60 տարով չեն ստորագրել էդ համաձայնագիրը, դա էլ մի քիչ կոռեկտ չէ: Ինձ թվում է, որ մենաշնորհային դիրք ունեցող որևիցե միջազգային կորպորացիայի չպետք է թույլ տալ, որ մեր սեփական տանը զբաղվի նրանով, ինչով ինքը ուզում է: Սա էլ է խնդիր: Կարելի է ասել, որ անտրամաբանական և շատ կոպիտ սխալներ են թույլ տալիս: Ես չգիտեմ, պարոն նախագահն ինչո՞ւ է ուզում համոզել, որ մենք ամենաէժան գազն ենք ստանում, կարող է և էժաններից մեկն է Հայաստանը ստանում ենք, բայց ժողովրդին ի՞նչ», -ասում է Գագիկ Համբարյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Քաղաքագետ ջան ախր այդքան դժվար չի հասկանալը չէ, Նախագահը ասել է Հայաստանը ստանում է, դու ասում ես Բելոռուսի քաղաքացին ստանում է:
и что тебе непонятно Армен?человек нормально объясняет,что самый дешёвый газ Россия продаёт не Армении,а Белорусии.и как гражданин этой страны я тебе скажу вот что-Россия Минску газ продаёт за 155 долларов,а государство населению за 166 долларов.а вам продают газ за 189 долларов,а ты покупаешь у государства за 393 доллара!политолог очень чётко намекнул на это,но ты вроде не понял)))))))))!
ազիզ ջան,Արմենչիկ ջան,դու երևի մոլեռանդ ՀՀԿ-ական ես ու Նախագահիտ ելույթը ոչ թե լսել,այլ զմայլվել ես Ազատիչիտ բոյ ու բուսատով:դրա համար էլ բաց ես թողել այն մասը,որտեղ նա ասում էր,որ ամենաէժան գազը ռուսները վաճառում են հայերին:իսկ այս մարդնել ասում է,որ դա այդպես չէ՝ամենաէժան գազը Մոսկվան տալիս է Մինսկին,այլ ոչ թե մեզ:ինչու՞ նեռվայնացար ազիզ ջան:Քաղաքագետն է մեղավոր,որ Բատյկան գազը ժողովրդի վրա էժան է ծախում,իսկ Ազատիչտ երկու անգամից էլ ավել գնով….
Համաձայն ՀՀ Սահմանադրության Հայաստանի քաղաքացիները ունեն հավասար իրավունքներ …
Բայց արի ու տես, որ դա ամեն ինչում խախտված է , սկսած դատարաններից, վերջացրած գազի գնով…ՀՀ և ՌԴ սահմանին նախատեսված է ֆիքսված գին, բայց սովորական քաղաքացիները մոտ 18 տոկոս ավելի էին վճարում, քան հարուստները…թանկացնելուց էլ, սովորական քաղաքացիների համար թանկացավ 18.18 տոկոսով, իսկ օլիգարխներինը 13.92 տոկոսով, ընդ որում վերջինս էլ ֆիքսված գին չէ, այլ կախված է կենտրոնական բանկի կողմից հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին հրապարակված ԱՄՆ դոլարի փոխարժեքից…?
Այնպես որ, հարգելի ժողովուրդ, երբ այս կամ այն օլիգարխը բարեգործություն է կատարում, ապա դա կատարում է Ձեզանից թալանված միջոցների հաշվին…Թե ուր են նայում այսպես կոչված , դա էլ թող իրենց խղճին մնա…
նախորդ մեկնաբանության մեջ կոչված բառից հետո կարդալ ազգային ժողովի ընդիմադիր ուժերը…