Ս.թ փետրվարի 17-ին ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին` Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ:
ԼՂՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Արցախի Հանրապետության հանդեպ:
Հանդիպման ընթացքում Ա.Ղուլյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Արցախի իշխանությունների դիրքորոշումը:
ԼՂՀ ԱԺ նախագահը նշել է նաև, որ վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները վկայում են այդ երկրի` հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու պահվածքի մասին:
Կարդացեք նաև
Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորում հնարավոր չէ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության:
Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լոնդոնում:
ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչություն