2013թ. դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում, «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկի» Դիլիջանի մասնաճյուղի մոտ հրազենային կրակոցներ էին արձակվել: Կռվի պատճառը եղել է նախկինում ունեցած անհաշտ հարաբերությունը: Կրակոցների հետեւանքով վիրավորած 34-ամյա Արտավազդ Թամրազյանը Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:
Արտավազդ Թամրազյանը Դիլիջանի մերձակա Թեղուտի գյուղապետի որդին է: Կռվի մասնակից, Դիլիջանի 33-ամյա բնակիչ Նավասարդ Աբգարյանը մահացել է Դիլիջանի բժշկական կենտրոնում կատարված վիրահատությունից հետո :
Ն. Աբգարյանը Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր, մեծահարուստ Արմեն Աբգարյանի եղբոր որդին էր: Հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում էր հայտարարվել Թեղուտի գյուղապետի մյուս որդու՝ Արագած (Արգո) Թամրազյանի նկատմամբ:
Դիլիջանում տեղի ունեցած կռվից հետո բավական ժամանակ փակ էր Թեղուտ գյուղի մուտքի մոտ գտնվող, գյուղապետ Արարատ Թամրազյանի ընտանիքին պատկանող ավտոգազալցավորման ճնշման կայանը: Վերջերս գազալցավորման կայանը վերսկսել է աշխատանքը:
Կարդացեք նաև
Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ Արագած Թամրազյանը դեռեւս չի հայտնաբերվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ