Դատախազությունը, մասնավորապես, գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Երիցյանը Վերաքննիչ դատարան կբողոքարկի Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկանների նկատմամբ քրեական գործ չհարուցելու քննիչի որոշումը վերացնելու մասին առաջին ատյանի դատարանի ակտը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:
Ա.Կիվիրյանը ժամանակին դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ միջնորդելով քրեական գործ հարուցել 2013 թվականի օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի մոտ իր նկատմամբ բռնություններ իրականացրած ոստիկանների հանդեպ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև