Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Մովսիսյան. «Բան ու գործ թողած, ընկել ենք Լարս Ֆոն Թրիերի հետեւից»

Փետրվար 17,2014 17:40

Aravot.am-ի հետ զրույցում կինոգետ Րաֆֆի Մովսիսյանն անդրադարձավ Լարս Ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմին, եւ մասնավորապես նրան, որ ֆիլմն առանց դիտելու քննադատվում է հասարակության տարբեր շերտերի կողմից, բոլորը, անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից ասում են, թե այն հասարակությանը պետք չէր: Դիտարկմանը՝ արդյոք կինոթատրոնը, որը պետք է ցուցադրեր ֆիլմը, իրավունք ունե՞ր որոշելու, այն հասարակությանը պետք էր թե ոչ, եւ արդյոք որեւէ մեկը գրաքննիչի դեր ստանձնելու իրավունք ունե՞ր, Րաֆֆի Մովսիսյանը ասաց. «Ես կողմ եմ, որ բացարձակ եւ բացահայտ պոռնոդիտումներ չլինեն, բայց ինչ վերաբերվում է այդ ֆիլմին, որն առանց տեսնելու գնահատականներ են տալիս՝ միանշանակ ինձ համար անընդունելի է, եւ դա ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ բացահայտ չի ասվում, թե ովքեր են այդ նայողները եւ ովքեր են որոշել, որ պետք չէ այն ցուցադրել եւ մեղքը գցում են հասարակության կոնկրետ շերտի վրա, ինչը վիրավորական է: Եթե կան կոնկրետ անհատներ, որոնք որոշում են կայացնում, պետք է տրվի այդ մարդկանց անունները: Կինոթատրոնը իրավունք ունի չցուցադրել, որովհետեւ մասնավոր կազմակերպություն է: Խնդիրը այն պաթոլոգիկ վերաբերմունքի մեջ է, որ ինչ որ X մարդիկ են որոշել այդպիսի բան անել»:

Րաֆֆի Մովսիսյանը գտնում է, որ ամենադեմոկրատ որոշումն այն կլիներ, որ լիներ սահմանափակ դիտում, ըստ նրա՝ օրինակ Բելառուսիայում ցուցադրվում է փոքրիկ կինոթատրոնում, մարդիկ, որոնք ցանկանում են, գնում նայում են, ու այդպես վերահսկվում է նաեւ անչափահասների մուտքը:

Դիտարկմանը՝ ստեղծված իրավիճակն ավելի շատ հետաքրքրություն չառաջացրե՞ց մարդկանց մոտ, Րաֆֆի Մովսիսյանը ասաց. «Կարծում եմ այո, որովհետեւ այս կերպ մարդիկ ավելի շատ են փորձելու ինտերնետային տարբերակով գտնել այն, դիտել: Մի բանը, երբ որ արգելվում է, ապա դա պետք է արվի այնպես, որ ավելորդ խոսակցությունների տեղիք չտա, բայց այս դեպքում մարկեթինգային խոշոր տապալում կար, որովհետեւ հարցեր են առաջանում, թե ովքեր են այդ արգելողները եւ այլն, որոնք ավելի շատ հետաքրքրություն են առաջացնում: Այսինքն՝ եթե դուք դա չէիք ուզում ցուցադրել, ընդհանրապես չպետք էր հայտարարել, որովհետեւ պատճառաբանելու կարիք էլ չէր լինի: Իսկ այսօր բոլորս բան ու գործ թողած ընկել ենք Լարս Ֆոն Թրիերի հետեւից, այնպես, կարծես թե հասարակության մեջ ավելի կարեւոր խնդիրներ՝ հենց կինոյի բնագավառում, չկան»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728