Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, թե Մաքսային միության անդամակցությունից հետո ՀՀ-ում որ ապրանքների վրա է գնաճ նկատվելու: Նա մասնավորապես փոխանցեց հետևյալը. «Գնաճ կլինի այն ապրանքների վրա, որոնց ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա 0,001 տոկոս է: Ասենք, գնաճ կլինի երկու տարեկան մաշնի վրա, 15 տարեկան օփելի վրա, իսկ սննդի առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների վրա գնաճ չի լինի»:
Վարդան Այվազյանը կարևորելով ՀՀ-ի Մաքսային միության անդամակցությունն ասաց. «ՀՀ-ն ՌԴ-ին այնքանով է պետք, որքանով ՌԴ-ն Հայաստանին: Եթե իզգո ես, այնտեղ էլ ես իզգո, այստեղ էլ: Մաքսային միության բանակցային գործընթացում այնպես պիտի անենք, որ ավելի պահանջարկված լինենք»:
ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ ասաց, թե Ռուսաստանի միակ դրական քայլն այն էր, որ օրինախախտ քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելում է ու հղում կատարելով ռուսական ասացվածքին՝ ասաց. « Не было бы счастье да несчастье помогло»:
Կապված գնաճի հետ՝ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը հիշատակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, «թե գնաճը լինելու է ոչ մասսայական»: Պարոն Այվազյանը արձագանքեց. «Հանրապետության նախագահը իմ ու քո նախագահն է, սիրում ես, թե` չես սիրում, դա քո գործն է, բայց հարգանքով վերաբերվիր»: Լյովա Խաչատրյանն էլ արձագանքեց. «Սիրում եմ լավ էլ, ի՞նչ ա եղել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ