«Չորրորդ ինքիշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանը փետրվարի 12-ի դեպքերի հետ կապված Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Այս մասին Գևորգյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում։
«Հաղորդման մեջ երեք դրվագ եմ ներկայացրել․ առաջինը վերաբերում է Մաշտոցի պողոտայում ոստիկան Վարդան Գևորգյանի կողմից իմ նկատմամբ կիրառված բռնությանը, երբ վերջինս քաշքշում էր ինձ՝ փորձելով խլել տեսախցիկս, երկրորդ դրվագը կապված է ոստիկանուհու կողմից իմ տեսախցիկի հիշողության քարտերի գողանալու հետ և երրորդ դրվագը, երբ Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Արտակ Պողոսյանը հարվածում է դեմքիս ու խլում հեռախոսս», – պատմել է մեր զրուցակիցը
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում