Տնտեսագետ Աշոտ Թավադյանը կանխատեսել էր, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում գազի գինը կիջնի: Այսօր, «Ազդակ» ակումբում, որտեղ պարոն Թավադյանը ներկայացնում էր Մաքսային միությանը միանալու դեպքում մեր երկրում տնտեսական հետեւանքները, Aravot.am-ը պարոն Թավադյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չիրականացավ նրա կանխատեսումը:
Տնտեսագետը ինչ-որ «խուճուճ» ու սովորական քաղաքացու համար անհասկանալի հաշվարկ ներկայացրեց:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ մեզ մոտ վառելիքի գները կիջնեն, եթե մենք Ռուսաստանից նավթամուղ կառուցենք:
Պարոն Թավադյանի կարծիքով, Հայաստանին անհրաժեշտ են հնարավորինս էժան էներգակիրներ, իսկ երկրի անվտանգությունը պահպանելու համար, հնարավորինս էժան ստրատեգիական արտադրանք:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ