Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-ի տնօրենը բողոքում է. «15 հոգով մի հատ հանձնաժողով չեք կարողանում ստեղծել» (Տեսանյութ)

Փետրվար 17,2014 16:50

Ձմեռվա ընթացքում Հայաստանի քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ հնչեցին, որոնք վերաբերում էին գազի որակի վատթարացմանը:

Այս առնչությամբ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ-ն այսօր հանդիպում էր կազմակերպել, որը վերաբերում էր բնական գազի կալորիականությանը եւ որակական հատկանիշներին:

Հանդիպման ներկաների մեծ մասը առաջարկությամբ հանդես եկան՝ ստեղծել մի հանձնաժողով, որը կներառի տարբեր հասարակական կազմակերպությունների եւ անհատ սպառողների, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ստուգել գազի կալորիականությունը եւ պարզել , թե որն է պատճառը, որ գազը լիարժեք չի տաքացնում:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին առաջարկեց կալորիականությունը ստուգելու համար մի լուծում. «Ֆինանսապես եւ տեխնիկապես հնարավո՞ր է արդյոք լաբորատոր փորձաքննության ենթարկել գազի բալոնները ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտասահմանյան որեւէ երկրում»: Պրն Հարությունյանն էլ ասաց՝ գազը բալոնով Հայաստանում հնարավոր կլինի փորձաքննության ենթարկել, սակայն արտասահման տեղափոխելու համար ֆինանսական աղբյուրներ են հարկավոր:

Մանրամասն տեսանյութում՝

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը պնդում է, որ ըստ հրապարակված տվյալների, գազի կալորիականությունը վերջին մի քանի տարիներին զգալիորեն բարձր է եղել, քան ստանդարտով պահանջված մեծությունն է եղել. «Գազի կալորիականությունը տատանվել է 8000- 8500 կիլոկալորիայի սահմաններում, եւ մենք որևէ պատճառ չունենք հրապարակված թվերին չվստահելու: Մենք արտադրող ընկերություններից չենք ստացել որեւէ բողոք, որ տեղի են ունեցել գազի կալորիականության չափաբաժնի խախտումներ կամ որ ընկերության կողմից հրապարակված տվյալները արժանավայել չեն»:

Այս դիտարկմանն ի պատասխան, Հասարակական պաշտպաններ միության նախագահ Արամ Գեւորգյանն ասաց, որ չի կարելի վստահել միայն այդ ցուցանիշներին: Նրա կարծիքով պետք է հաշվի առնել հասարակ սպառողի կարծիքը. «Եթե կա ձեւավորված նման կարծիք, ապա պետական կարգավորման մարմինները կարող են հավասարակշռել սպառողների եւ մատակարար ընկերությունների շահերը: Կարգավորող մարմինը կարող էր ֆինանսներ ներդնել, որպեսզի խնդիրը այս աստիճանի չհասներ»:

Մանրամասն տեսանյութում ՝

Հանդիպմանը ներկա էր նաեւ քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը, որը իր տեսակետը հայտնեց իրողության վերաբերյալ. «Ես զարմանում եմ, երբ այստեղ խոսքը գնում է մասնագիտացված լաբորատորիաների մասին: Անհրաժեշտ է ստեղծել 10-20 հոգանոց շրջիկ խումբ, որը կզբաղվի այս խնդրով»:

Մանրամասն տեսանյութում

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-ի տնօրենն էլ բողոք հայտնեց այն մասին, որ այս քննարկմանը կարող էին նաեւ ներկա լինել հատուկ մասնագետներ, որոնք ավելի հստակ պատասխան կտային խնդրին. «15 հոգով հավաքվել եք, չեք կարողանում մի հանձնաժողով ստեղծել»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728