Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարում 50 կազմակերպության արտոնագիր է տրվել Սյունիքի ընդերքի ուսումնասիրության համար

Փետրվար 17,2014 16:23
syuniq

Սյունիքի մարզում ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով 2013թ.-ին շուրջ 50 կազմակերպության ուսումնասիրության արտոնագիր է տրամադրվել: Այս մասին օրերս կայացած Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը:

«Մարզի 47 հանքավայրերի համար տրվել են ընդերքօգտագործման լիցենզիաներ, որոնցից ներկայումս շահագործվում է 30-ը, որից 7-ը` մետաղական, 23-ը` ոչ մետաղական: Բոլոր հանքօգտագործողներն ունեն հողհատկացման և ընդերքի օգտագործման համապատասխան փաստաթղթեր», – նշեց պարոն Ղազարյանը:

Ընդհանուր առմամբ, 2013թ.-ին Սյունիքի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապրանքային արտադրանքի ծավալը կազմել է 201.2 մլրդ դրամ՝ 1.3%-ով ավելի, քան նախորդ տարի: Նախորդ տարում իրացվել է ավելի քան 187.7 մլրդ դրամի պատրաստի արտադրանք:

2013թ-ին մարզում արտադրվել է մոտ 1423.4 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, սպառվել՝ 45.3 մլն խոր.մ գազ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 1.1%-ով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Գալստյան says:

    Միայն Սյունիքում այսօր գործում են 11 մետաղական հանքավայրեր: Տվյալները սխալ է ասել

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս ի՞նչ թվեր է ասում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը:

    Սյունիքում այսօր ԱՐԴԵՆ գործում է 11 մետաղական հանքավայր. մինչև 2016-ը Սյունիքի մետաղական հանքավայրերի թիվը ուզում են հասցնել 28 -ի: Այսինքն՝ Սյունիքն այսօր,բառիս ամենաուղղակի իմաստով, ենթարկվում է ՀԱՆՔԱՅԻՆ ՏԵՌՈՐԻԶՄԻ և էկոլոգիական գենոցիդի:

    Սյունիքում այսօր արդե՛ն կա 12 պոչամբար՝ ԲՈԼՈՐԸ կառուցված օրենքի ԿՈՊՏԱԳՈՒՅՆ խախտումներով. այսինքն՝պոչամբարների հատակը/պատերը բետոնից-մեկուսացված ՉԵՆ,որի հետևանքով գերթունավոր պոչերը ներծծվում են հողի տակի ջրերի մեջ ու նաև անձրևաջերի հետ թափվում գետերը,որի ջրերով ջրվում է ձեր ուտելիքը: Դուք ՀԱՍԿԱՆՈՒ՞Մ եք, թե ինչ վտանգի տակ եք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728