Aravot.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում «Հայաստան» հանրախանութի տեղում գործելու է «Երեւան Սիթի» սուպերմարկետ: Հանրախանութն ազատելու մասին աշխատակիցներին դեռ չեն տեղեկացրել, բայց այսօր առավոտից աշխատակիցները նկատել են, թե ինչպես են նոր սառնարաններ ու սուպերմարկետի այլ պարագաներ տեղափոխում հանրախանութի առաջին հարկ:
«Բարեկամություն» մետրոյի գետնանցումի մի հատվածը, ըստ «Հայաստան» հանրախանութի աշխատակիցների, արդեն մի քանի ժամ փակ է. այդ հատվածը նույնպես նախատեսվում է «Երեւան Սիթի»-ի մի մասը դառնալ: Հանրախանութի աշխատակիցները վստահեցնում են, որ նշված մասում արդեն շինարարական աշխատանքներ են ընթանում:
Մանրամասները՝ շուտով
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ