Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիլվա Հակոբյանը ուտեստ կպատրաստի՝ որպես բարի գործ, իսկ Ավետ Բարսեղյանն կփորձի չարություն չանել

Փետրվար 17,2014 16:09

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրն է: Տոնի խորհուրդն այն է, որ մարդիկ բարի արարքներ կատարեն, ինչը չպետք է ակնկալիքներ ունենա: Տոնին ընդառաջ Aravot.am-ը փորձեց պարզել, թե մեր շոու-բիզնեսի աստղերն ինչ բարի արարքներ են գործել իրենց կյանքում: Այս նպատակով զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ:

nazo.silva-hakobyan

Երգչուհի Սիլվա Հակոբյանը հավաստիացնում է՝ եթե նկատում է, որ կարող է մարդկանց օգտակար լինել և բարություն անել, ապա առանց վարանելու անում է, սակայն իր կատարած բարեգործությունների մասին չի սիրում բարձրաձայնել: Այնուամենայնիվ, մեր խնդրանքին ընդառաջ գնալով, ասում է. «Հաճախ եմ այցելում մանկատներ և անապահով ընտանիքներ, իմ կարողության չափով օգնում եմ նրանց թե՛ ֆինանսապես և թե՛ հոգեպես: Հաճախ նաև անհատական օգնություն եմ ցուցաբերում հիվանդ մարդկանց՝ անկախ տարիքային խմբերից»:

Սիլվա Հակոբյանը նաև հավելում է՝ պետք չէ խոսել սեփական բարեգործությունների մասին, կարևորը ներքին հանգստությունն է. «Բավական է միայն նայել տվյալ մարդու աչքերին: Չկա ավելի հաճելի զգացում, քան երբ տեսնում ես, որ դիմացինդ շնորհակալ է քեզնից, դրանից ավելին հարկավոր չէ»:

Հարցին՝ ինչ բարություն է պատրաստվում անել այսօր, երգչուհի Սիլվա Հակոբյանը պատասխանում է. «Ճիշտն ասած, ես մի հաղորդման շրջանակում ուտեստ եմ պատրաստելու, կարծում եմ ՝ դա էլ է բարի գործ, ես պատրաստում եմ, որպեսզի ուրիշներն ուտեն, իսկ շատերն էլ դիտեն ու սովորեն այդ ուտեստի բաղադրատոմսը (ժպտում է-հեղ.): Իսկ եթե մի կողմ թողնենք հաղորդումը, ապա ես միշտ եմ բարություն անում, բայց հատուկ տոնի համար ևս բարի գործ կկատարեմ»:

Սիլվա Հակոբյանի խոսքով, Աստծո տված շնորհի շնորհիվ է, որ արվեստագետները կարողանում են ստեղծագործել և ինչու չէ՝ գումար աշխատել, ուստի պետք է մտածել նաև դիմացինին օգնելու մասին:

Իր հանդեպ կատարած բարի գործերից երգչուհին առանձնացնում է հետևյալը. «Երբ ես դեռ նոր էի մուտք գործում շոու-բիզնես, շատերն աջակցեցին ինձ թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես: Շատ-շատերն օգնեցին ինձ գումարով սկզբնական շրջանի տեսահոլովակներիս մեծ մասը նկարահանելու հարցում, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանցից: Եթե ես սրանից ավելի մեծ փառքի հասնեմ, երբեք չեմ մոռանա այն մարդկանց, ովքեր նեղ ու դժվար պահերին իմ կողքին են եղել»:

Սիլվա Հակոբյանը տոնի առիթով մաղթում է բոլորին լինել բարի և կամեցող. «Բարություն գործելով նաև հոգիդ ես մաքրում, պարզ ճակատով և շատ հանգիստ ես քեզ զգում: Դու նաև լավատես ես դառնում: Թող մի փոքր քչանա նախանձը»,-ասում է նա:

avet

«Նախօրոք պլանավորված բարությունը դադարում է լինել այդպիսին: Բարությունը պետք է ինքնաբուխ լինի»,-ասում է հաղորդավար, բազում երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե տոնի առիթով ինչպիսի բարի արարք է պատրաստվում անել:

Նա հավելում է. «Կոնկրետ այս օրվան չեմ պատրաստվում, իսկ մնացած օրերին կփորձեմ չարություն չանել մարդկանց (ժպտում է-հեղ.)»:

Ավետ Բարսեղյանը չցանկացավ խոսել իր կատարած բարեգործությունների մասին. «Երբ խոսում ես բարության մասին, այն կորցնում է իր ուժը»,-ասում է նա: Հաղորդավարը շատ է կարևորում հատկապես անծանոթ մարդկանց բարություն անելը, իսկ առհասարակ մարդկանց մեջ ամենից շատ բարի լինելու հատկանիշն է գնահատում: Ըստ նրա՝ միմյանց ժպիտներ պարգևելը, խորհուրդներ տալն արդեն իսկ բարություն է: Ավետ Բարսեղյանը մաղթում է բոլորին ընկալել տոնի խորհուրդը և մերօրյա սոցիալ-տնտեսական պայմաններում լինեն բարի և հանդուրժող:

«Մենք բոլորս մեր մեջ պարունակում ենք և՛ բարություն, և՛ չարություն, ունենք և՛ լավ կողմեր, և՛ վատ կողմեր: Իմ կարծիքով՝ չար մարդիկ չկան. կան մարդիկ, որոնց բնավորության գծերը չեն համապատասխանում մերինին, և շատերը նրանց համարում են չար մարդիկ»,-ասում է դերասան Նարբե Պողոսյանը:

Narbe-Pogosyan

Նա, ցավոք, չկարողացավ հիշել իր բարեգործություններից որևէ մեկի մասին, սակայն պնդում է՝ ուրախ է, որ այսօր շրջապատված է բարի և կամեցող մարդկանցով: «Չեմ ուզում անուններ նշել, բայց ունեմ ընկերներ, որոնց ամեն մի քայլն իսկապես բարության դրսևորում է: Կարող է պատահել, որ ինձ փոքր-ինչ նեղված զգամ, զանգեմ ընկերոջս, նա զգա հոգեվիճակս ու էնպիսի էներգիա փոխանցի ինձ, որ ինձ միանգամայն լավ զգամ»:

Դերասանը շատ է գնահատում, երբ այլոք իր համար բարի գործեր են անում. «Փորձում եմ հնարավորինս շատ ասել, թե որքան շնորհակալ եմ նրանց՝ իրենց կատարած բարության համար»:

Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրվա կապակցությամբ Նարբե Պողոսյանը մաղթում է բոլորին լինել բարի, ուժեղ և ներողամիտ, որպեսզի կարողանալ դիմակայել կյանքի դժվարություններին. «Այն բաները, որոնք շատ շատերը չեն կարողանում անել, օրինակ՝ ներելը, չստելը, պահանջված են և թանկ են մեզ համար: Այդ հատկանիշները ձեռք բերելու դեպքում դու դառնում ես թանկ մարդ: Հաջողակ մարդիկ օժտված են այս հատկանիշներով, սա նաև հաջողության հասնելու գրավականն է: Ի՞նչն է թանկ շուկայում. երբ ապրանքները շատ են, ավելի էժան են, իսկ երբ քիչ են, թանկ են: Ես ինքս կուզեի ավելի շատ ներողամիտ լինեի, որպեսզի մարդկանց վատություններն անընդհատ չհիշեի ու տանջվեի, այլ կարողանայի մոռանալ, հաշտվել այդ մտքի հետ»:

Նազենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728