Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր Վ.Բաղդասարյան. «Վաղվա նկատմամբ հույսը չեն տեսնում» (Տեսանյութ)

Փետրվար 17,2014 15:49

«Մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք օրենսդրական դաշտում, ազատ շուկայական հարաբերությունների ստեղծման ոլորտում, տնտեսության դինամիկ զարգացման հետ կապված, և Մաքսային միության հետ հարաբերություններ սկսելու հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

Պրն. Բաղդասարյանի խոսքերով, խնդիրները գալիս են նրանից, որ օրենսդրությունը թերի է, և օրենքները պետք է հստակեցվեն. «Մենք շատ հստակ պետք է կարողանանք օրենսդրական դաշտն այնքան մատչելի դարձնել, և հասանելի դարձնել հանրությանը, որ հասկանան, թե տրված քաղաքական քայլը ինչ հետագա նպատակներ է հետապնդում, տնտեսության վրա ինչպիսի ազդեցություններ կարող է ունենալ: Այսինքն` մենք ամեն ինչը պետք է սկսենք օրենսդրական դաշտից: Բավականին բացթողումներ ենք ունեցել, քանի որ հապճեպ դրված օրենքները, հապճեպ դրված փաթեթները բավականին բացասական ազդեցություն են ունեցել տնտեսության զարգացման վրա, որովհետև դրանք հասանելի չեն եղել մարդկանց»:

Պրն. Բաղդասարյանը կարծում է, որ արտագաղթողների դժգոհությունը ոչ թե սոցիալական խնդիրների հետ է կապված, այլ նրա, որ իրենք պաշտպանված չեն զգում իրենց. «Վաղվա նկատմամբ հույսը չեն տեսնում: Նախ` հոգեբանական խնդիրներ ունենք, որ կարողանանք մեր օրենքների, հեռանկարային ծրագրերի միջոցով այնպիսի ներշնչանք տարածենք, որպեսզի մարդը ապագայի նկատմամբ հավատ ունենա, իմանա` իր երեխան 5 տարի հետո, 10 տարի հետո այս երկրում ինչով պետք է զբաղվի»:

Պատգամավորն անդրադարձավ Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելուն. «Դա մի հաստափոր փաթեթ է, որը դեռ Ազգային ժողով չի եկել: Ինձ թվում է, որ դա շատ կարևոր փաթեթ է, և դրան պետք է լուրջ հստակեցում լինի…Միայն ոգևորություն չլինի, որ ռուսները մեր եղբայրներն են, մենք պետք է բարեկամանանք և այլն: Այդտեղ լուրջ խնդիրներ կան` իրավահարաբերությունների, տնտեսական հարաբերությունների մեջ»:

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ պրն. Բաղդասարյանն ասաց, որ տարիներ շարունակ քննադատել է իշխանությանն այն բանի համար, որ այն երկարաժամկետ ծրագրեր չի ներկայացնում. «Պահի խնդիր էինք լուծում: Ինձ թվում է, որ կուտակային կենսաթոշակային փաթեթի հետ կապված դժգոհությունները հիմնականում ծագել են նրանից, որ չկա հավատ ապագայի նկատմամբ, որովհետև կար ավանդների դառը փորձը»:

Նա համարում է, որ կառավարության կողմից լուրջ քայլ է կատարված, և նշում`եթե կառավարությունը պատասխանատվություն է վերցնում ապագայի վերաբերյալ հայտարարել, որ օրենքը պարտադիր է, միևնույնն է` ժամանակը գալու է և կառավարությունը պատասխան է տալու բոլոր լավ և վատ գործերի համար:

Մանրամասն՝ տեսանյութում

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալինա says:

    Ա ռ ն ե տ ա վ ա զ ք ը սկսվաճ է…..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728