Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Վճիռը կայացրել է Քութայիսիի քաղաքային դատարանի դատավոր Նատյա Բարբակաձեն՝ փետրվարի 17-ին: Հայտնում է «Գռուզիա Օնլայն» լրատվականը:
Նույն գործով Կախեթիի նախկին մարզպետ Զուրաբ Չիաբերաշվիլիի նկատմամբ 50 հազար լարիի (մոտ 10 միլիոն դրամ) տուգանք է նշանակվել:
Մերաբիշվիլին և Չիաբերաշվիլի մեղադրվում էին երեք հոդվածներով՝ ընտրակաշառք բաժանելու, պետական միջոցների յուրացնելու ու վատնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Բացի այդ, Մերաբիշվիլին մեղադրվում է Քվարիաթի գյուղում անօրինական ճանապարհով ամառանոցներ ձեռք բերելու մեջ:
Նախկին վարչապետի փաստաբան Գիորգի Չիվիաշվիլին հայտնել է, որ մտադիր է բողոքարկել վճիռը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ