Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նիմֆոմանուհի» ֆիլմը պոռնոգրաֆիայի նմուշ չէ. Զավեն Բոյաջյան

Փետրվար 17,2014 15:02

«Պոռնոդրամա բնորոշումը տալով ցանկացել է դեպի կինոթատրոն գրավել իր հանդիսատեսի այն մասին, որը բավականաչափ չտես է եւ «պոռնո» տերմինը, բնորոշումը կարող է նրան գայթակղել: Կարծես թե այդ ֆիլմը ուրիշ խայծ չուներ եւ այդպես պետք է ուշադրություն գրավեր»,- այսօր՝ փետրվարի 17-ին՝ լրագրողների հանդիպման ընթացքում, հայտարարեց կինոգետ, գրականագետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը:

Խոսքը՝ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի մասին է, որի առաջին ցուցադրությունը պետք է կայանար փետրվարի 13-ին «Cinema Star» կինոթատրոնում, սակայն ցուցադրությունից մեկ օր առաջ կինոթատրոնը հրաժարվել է ցուցադրել այն` պատճառաբանելով «մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները»:

Զավեն Բոյաջյանը համարում է, որ այդ ամենը տեղի է ունեցել կինոթատրոնի վատ, անգրագետ, տհաս մարքեթինգի կամ մարքեթինգային սխալ քաղաքականության հետեւանքով. «Այդ կինոթատրոնը պետք է ունենա մշակված ցուցադրության քաղաքականության հայեցակարգ, այսինքն` արթ հաուսին վերաբերող ֆիլմերը, փառատոնային ֆիլմերը պետք է ներկայացնի իր փոքր դահլիճներից որեւէ մեկում, որտեղ կգնան այն մարդիկ, որոնք իսկապես շահագրգիռ են այդպիսի կինո նայելու, ոչ թե Լարս ֆոն Թրիերին կդարձնեն ինչ-որ պոռնոգրաֆ ու կգցեն տգետ զանգվածի բերանը»:

Իսկ բլոգեր Տիգրան Քոչարյանը հակառակը` այդ քայլը համարում է մարքեթինգի ընդունված քայլ. երբ որ բոլորը պետք է խոսեն այդ թեմայի մասին. «Իմ կարծիքով՝ «Cinema Star»-ը ուղղակի սադրեց ժողովրդին: Նաեւ հաշվի առնենք, թե որ օրն էին ուզում ցուցադրեին, դա Տրնդեզի օրն էր` եկեղեցական տոն էր եւ Ս. Սարգսի տոնին ընդառաջ էր, այսինքն` եւս մի սադրանք, որպեսզի հավատացյալ մարդիկ, որոնք ցանկություն չունեն, որպեսզի պոռնոն ցուցադրվի, իրենք էլ ընդվզեն: Այսինքն` սադրանքի բոլոր նախապայմանները ստեղծված էին»:

Բանախոսներն անդրադարձան նաեւ «Cinema Star» կինոթատրոնում ցուցադրվող մեկ այլ կինոնկարի` «Ուոլսթրիթի գայլը»: Տիգրան Քոչարյանը հայտարարեց, որ ընդամենը մեկ հայհոյանք կրկնվում է 4 րոպե 45 վայրկյան եւ ֆիլմում առկա են բաց տեսարաններ, իսկ Զավեն Բոյաջյանը հավելեց, որ յուրաքանչյուր ոք կարող է անարգել դիտել այդ ֆիլմը.

«Այդ ֆիլմը, որտեղ կան բաց տեսարաններ, կինոթատրոնում անարգել ցուցադրվում է, ընդ որում՝ մի քանի դահլիճում առավոտից երեկո` առանց տարիքային սահմանափակման եւ դրա դեմ բողոքող չկա, այսինքն` ռեալ ինչ-որ ցուցադրվում է, բողոքող չկա, իսկ մի ֆիլմ, որը հայտնի չէ` ինչի մասին է, դրա դեմ բոլորը բողոքում են, եւ դա հանվում է ցուցադրությունից, որտե՞ղ է տրամաբանությունը»:

Նրա կարծիքով՝ ֆիլմը պոռնոգրաֆիա անվանելը ուղղակի տգիտության եւ անտեղյակության արդյունք է, իսկ Լանս ֆոն Թրիերին պոռնոգրաֆ անվանելը ծիծաղելի է.

«Այս ֆիլմը պոռնոգրաֆիայի նմուշ չէ, այս ֆիլմը արթ հաուսի բարձրակարգ կինեմատոգրաֆի նմուշ է: Ինչ վերաբերում է ձեր համարած պոռնոյին` խոսքն ընդամենը սեքսի մասին է, որը Լարս ֆոն Թրիերի ֆիլմերում կա 90-ական թվականներից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728