«Ստրկություն 12 տարի» («12 Years a Slave») ֆիլմը արժանացել է Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) «լավագույն ֆիլմ» մրցանակին:
Բրիտանացի կինոգետները «լավագույն դերասան» են ճանաչել նույն ֆիլմի գլխավոր դերակատար Չուիթել Էջիոֆորին։ Կիրակի տեղի ունեցած մրցանակաբաշխությանը Էջիոֆորը շնորհակալություն է հայտնել ռեժիսոր Սթիվ ՄքՔուինին՝ 19-րդ դարում Ամերիկայի հարավում բռնի ստրկության վաճառված ազատ սևամորթ տղամարդու պատմությունը էկրանավորելու համար։
BAFTA-ում «լավագույն դերասանուհու» կոչմանը արժանացել է Քեյթ Բլանշեթը՝ «Ժասմին» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալֆոնսո Քուարոնը՝ իր «Գրավիտացիա» գիտաֆանտաստիկ թրիլլերի համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում