Լրահոս
Օրվա լրահոսը

The Armenian Weekly. Մտավորականները բաց նամակով կոչ են արել վերանայել ՄԻԵԴ-ի հակահայկական որոշումը

Փետրվար 17,2014 14:44

Մի քանի տասնյակ գիտնականներ, գրողներ բաց նամակով դիմել են Շվեյցարիայի կառավարությանը՝ կոչ անելով բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Դողու Փերինչեքի Շվեյցարիայի դեմ գործի որոշումը, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատասխանատվության չեն ենթարկվում: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը:

Մտավորականները ՄԻԵԴ-ի որոշումն անվանել են «պատմական և մոտեցման անճշտություն» և նշել, որ անպայման պետք է վերանայվի այդ վճիռը:

Շվեյցարիայի արդարադատության նախարար Սիմոնետա Սամարուգային հասցեագրված նամակում նրանք նշել են, որ ՄԻԵԴ-ը, հղում անելով Եվրոպական կոնվենցիայի 17-րդ (իրավունքների խախտման արգելում) հոդվածին, ընդգծել է, թե «1915թ. իրադարձությունները, «ցեղասպանություն» իրավական բնորոշումը մերժելը հայ ժողովրդի դեմ ատելության քարոզ չէ», մինչդեռ մեկ այլ տեղ ՄԻԵԴ-ը սահմանում է, որ «Հոլոքոստի ժխտումն այսօր հակասեմականության գլխավոր շարժիչն է»:

Թուրքական «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «միջազգային հանրության տարածած կեղծիքներն են», ինչի համար Շվեյցարիայի դատարանը նրան մեղավոր ճանաչեց ռասիզմի մեջ: Սակայն Փերինչեքը գործը տեղափոխեց ՄԻԵԴ, որտեղ անցած տարվա դեկտեմբերի 17-ի որոշմամբ ընդունվեց, որ այդ արտահայտությունները համապատասխանում են խոսքի ազատության իրավունքին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728