Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը՝ Լյովա Խաչատրյանին. «Այվազյան Վարդանի վրա հանկարծ չկասկածեք» (Տեսանյութ)

Փետրվար 17,2014 14:26

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի ու ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի միջև թեժ բանավեճ ծավալվեց Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին: ԲՀԿ անդամն ասաց, թե՝ «Ձեր գումարը գողին կվստահե՞ք: Իմ դիրքորոշումն այն է, որ մի կառավարության, որի մասին Վերահսկիչ պալատն ասում է, թե բյուջեի 70 տոկոսը գողանում է, ՄԻՊ-ը ասում է, թե պրեսկուրանտով են աշխատում, կվստահե՞ք: Կամ աշխատավարձը պիտի բարձրանար, չբարձրացավ, տնտեսական աճ երկու անգամ պակաս ունեցանք»:

Ի պատասխան ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց. «Երբ առաջին անգամ օրենքը ընդունվում էր, ԲՀԿ-ն կողմ էր այդ գաղափարախոսությանը, այդ ի՞նչ եղավ»:
Լյովա Խաչատրյանն ասաց, թե պետք է լսել, թե ինչ է ասում Վարդան Այվազյանն ու հասկանալ հակառակը: Այնուհետև առաջարկեց մի «էքսպերիմենտ» անել և առաջիկա տոներին հարակից հրապարակներում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իր համախոհներին հավաքի ու տեսնի, թե ով ավելի շատ համախոհներ կհավաքի: Վարդան Այվազյանն ասաց. «Այվազյան Վարդանին չկասկածեք»: Ի պատասխան Լյովա Խաչատրյանն ասաց. «Քեզ անձնապես չեմ ասում, քո կուսակցությանն եմ ասում»:Ի պատասխան Վարդան Այվազյանն ասաց. «Իմ կուսակցությունը Այվազյան Վարդանից ու մյուսներից է կախված»:

ԵԿՄ համագումարում հարցուպատասխանի ժամանակ Սերժ Սարգսյանի այն հայտարարության՝ թե «մենք հո ախմախ չենք, որ ռեսուրս ծախսենք մի համակարգի վրա, որ արդյունք չի տալիս» առիթով հարցին, թե՝ «Սերժ Սարգսյանը ախմա՞խ է, թե ոչ», պարոն Խաչատրյանն այս հորդորով արձագանքեց. «Եկեք կոռեկտության սահմանները չանցնենք»:
Իսկ դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը կենսաթոշակային համակարգն անմարդկային է համարել, պարոն Խաչատրյանն այս կապակցությամբ ասաց. «Ես չեմ վստահում այս կառավարությանը և խորհուրդ եմ տալիս Ձեր փողերը չվստահել այդ կառավարությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Ինչպես ասում էր Ժիգլովը. “Եթե մարդը գող է, նա պետք է նստի բանտում”: Խոսքերն ավելորդ են…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728