Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռեժիսոր Լուսինե Գևորգյանի բուժման նպատակով կազմակերպված դրամահավաքը շարունակվում է (Տեսանյութ)

Փետրվար 17,2014 14:11

Լուսինե Գևորգյանը ռեժիսոր է, բազմաթիվ ֆիլմերի և հաղորդաշարերի հեղինակ: Լուսինեի ֆիլմերն ու հաղորդումները ժամանակին կարելի էր դիտել գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Իր բոլոր գործերը Լուսինեն նվիրել է հանրությանը․ համացանցում տեղի են ունեցել նրա ֆիլմերի օնլայն պրեմիերաները

Արդեն 10 տարի է՝ ինչ Լուսինեն ոչինչ չի նկարահանել, նա միայն գրում է և աշխատում իր լայնամետրաժ կինոծրագրերի վրա: Չնայած սոցիալական և առողջական վատ վիճակին, Լուսինե Գևորգյանն ակտիվ մասնակցում է քաղաքացիական կյանքին, ակտիվիստ է: Նա ակտիվ պայքարել է Մաշտոցի պուրակի և այլ հանրային տարածքների փրկության համար:

Լուսինեն երկար ժամանակ թուլության զգացում ուներ և չգիտեր այդ վիճակի պատճառը: Միայն այս տարվա մարտին համակարգչային տոմոգրաֆիան հայտնաբերեց, որ նա 10 տարուց ի վեր ապրում է մեկ երիկամով, այն էլ ունի ինֆեկցիա:
Լուսինեն հայտնվել է դժվար կացության մեջ․ ֆինանսների բացակայության պատճառով չի կարող պատշաճ բուժում ստանալ: Այսօր մտավորականի գոյությունը բախտի քմահաճույքին է մատնված:

«Օգնենք Լուսինե Գևորգյանին» նախաձեռնությունը աջակցության խնդրանքով դիմում է բոլոր հնարավորություն ունեցողներին:

Լուսինե Գևորգյանի հեռախոսահամարներն են՝ (+37491) 301 631, (+37410) 731 926:

ԱԿԲԱ բանկում բացված է հաշվեհամար՝
220253215960000 /ՀՀ դրամ/
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
հասցե՝ Երևան, Բայրոնի փող. 1
Ստացող՝ Լուսինե Գևորգյան

 

Նարինե Մինասյան

«Հույս» սոցիալական կենտրոնի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728