Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտ Թավադյան. «Դեղերը ոչ մի դեպքում չպետք է թանկանան» (Տեսանյութ)

Փետրվար 17,2014 14:05

Տնտեսագետ Աշոտ Թավադյանն անդրադառնալով ՄՄ մտնելու դեպքում սպասվող հնարավոր թանկացումներին, որն ըստ Հայաստանի տնտեսական ոլորտի պատասխանատուների կանխատեսումների, կարող է լինել մեկուկես տոկոս, ասաց, որ մի շարք ապրանքների մասով էլ գների իջեցում կարող է տեղի ունենա: Սակայն, խնդիրը պարտադիր պետք է նայել առաջին անհրաժեշտության ապրանքների տեսանկյունից: Օրինակ դեղերի մասով ոչ մի դեպքում չի կարող մաքսատուրք ավելանալ, քանի որ մեր երկիրը դեղերի մոտ 97 տոկոսը ներկրում է: Հնարավոր է թանկանա մսամթերքը, որ Ռուսաստանում հարկվում է 12 տոկոս, Հայաստանում՝ 6,7 տոկոս, ծխախոտը՝ 22,4 տոկոս, մեր երկրում՝ հինգ տոկոս, տեքստիլ արտադրությունը՝ 11 տոկոս, մեզ մոտ՝ 2 տոկոս: Տնտեսագետը նշեց, որ շաքարը, թեյը, սուրճը մեզ մոտ ավելի բարձր մաքսատուրքով է, քան ՌԴ-ում:

Դեղերը Ռուսաստանում 7 տոկոս է հարկվում, մեզ մոտ՝ 0 տոկոս: Պարոն Թավադյանի հաշվարկները ցույց են տվել, որ Հայաստանը Մաքսային միություն գնալով, ավելի շատ օգուտներ կքաղի քան՝ ասոցացման համաձայնագիրը ստորագրելով: Ըստ նրա, կարեւոր է հասկանալ, թե ՄՄ գնալով Հայաստանն ինչ է ուզում՝ լուծել արտահանման խնդիրը, ներքին տնտեսվարողին նպաստելու, արտադրություն տալու հարցը, եւ թե ներքին շուկան զարգացնելու խնդիրը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728