Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Երեք տարվա հ/կ կա, որ շատ ավելի գործ է արել, քան Չարենցի եւ Մահարու «գլուխը կերած» Գրողների միությունը»

Փետրվար 17,2014 13:48

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին տարբեր ստեղծագործական միությունների անդամներ այնքան են դիմել իրենց հասարակական կազմակերպության անվան մեջ «ստեղծագործական միություն» արտահայտությունը գրելու իրավունք ստանալու վերաբերյալ, որ նա օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն է առաջարկում. «Այլեւս չի կարողանում այդ մարդկանց աչքերին նայել»:

Այս օրենքով  չի թույլատրվում «միություն» բառն օգտագործել հ/կ-ի անվանման մեջ: Իսկ պարոն Դավթյանի օրինագծով նախատեսվում էր հետեւյալը. «Եթե միավորումը 50 եւ ավելի տարի ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերով գործում է որպես ստեղծագործական միություն, կարող է պետական գրանցում ստանալ՝ պահպանելով «ստեղծագործական միություն» անվանումը եւ իրավահաջորդությունը»:
Այսօր մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, օրինագիծը քննարկելու արդյունքում հանձնաժողովականները եկան այն եզրակացության, որ կարեւոր չի 50 տարվա, թե երեք տարվա կազմակերպություն է, միություն բառը պետք է թույլ տալ: Մասնավորապես, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դեմ էր ստեղծագործական միություններին մյուս հ/կ-ներից՝ «վաստակաշատության» հիման վրա առանձնացնելուն: Նա նկատեց, որ այսօր կան երեք տարվա հ/կ-ներ, որոնք շատ ավելի բան են արել մեր հասարակության համար, քան մատնագրերով գրողներին Սիբիր ուղարկող, Չարենցի եւ Մահարու «գլուխները կերած» Գրողների միությունը: Նա առաջարկեց ընդհանրապես թույլատրելի համարել «միություն» բառի օգտագործումը՝ հ/կ-ի անվան մեջ, օրինակ՝ «Գարեջուր սիրողների միություն», եւ որեւէ շեշտադրում չանել կազմակերպության վաստակի, իրավահաջորդության եւ այլնի վրա:

Օրինագծի հեղինակն ընդունեց այդ առաջարկները, եւ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս օրինագիծը՝ որոշակի փոփոխություններով ԱԺ մեծ օրակարգ մտցնելուն:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728