Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոու Լի. «Հայաստանը Չինաստանի ամենավստահելի գործընկերներից մեկն է»

Փետրվար 17,2014 13:43
Artur Bagdasaryan

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրին` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը. «Մեր երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ: Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում»:

Անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորել է երկու երկրների միջև անվտանգությանն առնչվող ուղղությունների զարգացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:

Ջոու Լին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Արթուր Բաղդասարյանին փոխանցել վերջինիս պաշտոնակցի ջերմ ողջույնները: Ջոու Լին նաև նշել է. «Հայաստանը Չինաստանի ամենավստահելի գործընկերներից մեկն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը»:

Արթուր Բաղդասարյանն ու Ջոու Լին քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները:

Ջոու Լին տեղեկացրել է, որ Չինաստանում նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Անվտանգության խորհուրդ և կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հայաստանի և Չինաստանի Անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցություն հաստատելու և զարգացնելու համար:

Արթուր Բաղդասարյանը Ջոու Լիին խնդրել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, քաղաքական իրավաբանական հանձնաժողովի քարտուղար Մեն Ջիանջուին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

Արթուր Բաղդասարյանն ու Ջոու Լին անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրներին:

Կողմերը քննարկել են նաև «Օրինաց երկիր» կուսակցության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև հաստատված և զարգացող համագործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին հրավիրել է «Օրինաց երկիր» կուսակցության հաջորդ համագումարին, ինչը սիրով ընդունվել է: Ջոու Լին էլ իր հերթին Չինաստան է հրավիրել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներին:

Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728