Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Բուդաղյանների գործով առնվազն երեք հոգի պիտի հայտնվի ճաղերի հետևում» (Տեսանյութ)

Փետրվար 17,2014 13:12

«Դատարանը որոշեց, որ ինքը մեր բողոքը կքննի միայն այն ժամանակ, երբ քննիչը ցանկություն հայտնի դատարան ներկայացնել գործի քննության նյութերը: Ուստի դատարանը մեր գործի քննությունը կասեցնելու մասին որոշում ընդունեց»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Նա այս առիթով մտահոգություն հայտնեց ու ասաց. «Դժվար է ակնկալել արդարադատություն, եթե գործը վերաբերում է անձանց, ովքեր օգտվում են որոշակի հովանավորչությունից»:

Դառնալով գործի իրավական կողմին՝ պարոն Ալումյանն ասաց, որ այն իրավական տեսանկյունից լուրջ թերություններ ունի ու մանրամասնեց. «Փոխանակ դատարանը քննիչից գործի նյութերը պահանջի, որ ներկայացնի, գործի քննությունն է դադարեցնում: Արդեն չորս ամիս է՝ քննիչը չի ցանկանում գործի նյութերը ներկայացնել: Դատարանը ձախողեց մեր բողոքի քննությունը:

Քրեական գործում կան այնպիսի տվյալներ, որոնց քննիչը չի ցանկանում, որ դատարանը, հասարակությունը տեղեկանա»:

Պարոն Ալումյանն ասաց, որ իրենք դիմել են Վերաքննիչ դատարան, որ վերանայեն այս որոշումը:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որը Սուրիկ Խաչատրյանը դարձավ ԵԿՄ վարչության անդամ, պարոն Ալումյանն ասաց. «Այդ հարցը քաղաքական բաղադրիչ ունի: Իսկ իրավական տեսանկյունից ասեմ, որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, հետևաբար ով կլինի այդ կազմակերպությունը, վարչության անդամը և ղեկավարը, այդ կազմակերպությունն է որոշում: Դա ոչ ոք չի կարող, բացի այդ միության անդամներից, գուցե անբասիր վարքի համար են նման նշանակում արել»:

«Լրագրողներ հանուն իրավունքների պաշտպանության» հ/կ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն այս առիթով ասաց, որ սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանն ունի Սերժ Սարգսյանի հովանավորչությունը:

Պարոն Ալումյանն էլ շեշտեց, որ քննիչը պարտադրվում է քրեական դատավարության 290 հոդվածի չորրորդ մասով ներկայացնել գործի նյութերը:

Հարցին՝ Բուդաղյանի պաշտոնի բարձրացումը արդյոք նրան լռեցնելու համա՞ր էր, պարոն Ալումյանն ասաց. «Պաշտոնի բարձրացումը ոչ լռեցնելու, ոչ էլ այլ բանի համար է: Պարզապես ինքը ստացել է այն, ինչին նրան արժանի են համարել»:

Ամփոփելով՝ պարոն Ալումյանն ասաց, որ այս գործով «ճաղերի հետևում առնվազն երեք հոգի պիտի հայտնվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728