Ուկրաինայի «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ հրաժարվում է իշխանության առաջարկած վարչապետի պաշտոնից: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Դուք լսել եք, թե ինչպես Վիկտոր Յանուկովիչը ինձ առաջարկեց ստանձնել վարչապետի պաշտոնը: Յանուկովիչին իմ պատասխանն է՝ պարոն նախագահ, ես պաշտոնների համար չեմ ծախվում: Առեք ձեր կողմնակիցներին», – ասել է Յացենյուկը Կիրակի օրը Կիևի Անկախության հրապարակում ժողովրդական հավաքի ժամանակ:
Նա նաև նշել է, որ ընդդիմությունն իր կառավարությունն է ստեղծում, որը բոլոր ընդդիմադիր առաջնորդների միասնական որոշումն է, ինչպես նաև նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի:
40-ամյա գործչից գրեթե մեկ ամիս պահանջվեց, որպեսզի պատասխան տա երկրի ղեկավարի առաջարկին: Հունվարի 25-ին ընդդիմության և նախագահի միջև հանդիպումից հետո Յանուկովիչը Յացենյուկին առաջարկել էր ստանձնել վարչապետի պաշտոնը, ինչին Յացենյուկը արձագանքել էր, որ ընդդիմությունը ո՛չ ընդունում է, ո՛չ էլ մերժում է առաջարկը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ