Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուրացկանների գործով» կալանավորվածն իր ծննդյան օրը «հարմար» չի համարում նիստի գալ

Փետրվար 17,2014 13:00

Ամբաստանյալ Արման Գիվարգիզովը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին ասաց, թե մարտի 11-ին իր ծննդյան օրն է եւ չի կարող դատարան գալ:

Երբ դատավորը հարցրեց, թե «ինչ եք պլանավորում», ամբաստանյալն ասաց, թե չի ուզում գալ, հարմար չի:

Տուժողների ներկայացուցիչ Հովիկ Արսենյանն էլ երբ ասաց, թե «միջոցառումներ» են լինելու, կալանավորն ասաց. «Հրավիրված եք»:

Դատարանը հետաձգեց այսօրվա նիստը, քանի որ երկրորդ ամբաստանյալը՝ Ալբերտ Հովհաննիսյանը չէր ներկայացել, եւ ոստիկանների միջոցով հաջորդ դատական նիստին բերման կենթարկվի: Դատարանն այդպիսի որոշում կայացրեց: Այս ամբաստանյալի համար խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին, մինչդեռ, ծանուցագիրը վերադարձվել էր «անհայտ է» նշագրումով:

Ամբաստանյալներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով 18 տարին չլրացած` Արարատ Կիրակոսյանի, Միսակ Բասեյանի և Վռամ Ղազարյանի` ծնողական հսկողությունից դուրս մնալու , նրանց խոցելիությունը, 2013թ. հունվարին խաբեությամբ, կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել են, շահագործել են և տնօրինել Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:

Մուրացկաններին նրանք ներգրավվել են Երևանի Նոր Արեշ 46 փող. 76 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ուրիշի զգալի չափերով գույքի գողությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728