Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը հակադարձում է Նաիրա Զոհրաբյանին. «Պարզապես անհիմն չարախոսություն է»

Փետրվար 17,2014 12:39
hermin nagdalyan

Սերժ Սարգսյանի Քաղաքաշինության նախարարությունում հնչեցրած ելույթից հետո ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը շտապեց բարձրաձայնել, թե  նախագահի ելույթի մեջ  տեսնում է «սահմանարար, բաժանարար գծեր»՝ իշխանության և արտախորհրդարանական ու խորհրդարանական քաղաքական ուժերի միջև, և որ իրենք զբաղված չեն սևացնելով, այլ պարզապես խոսում են փաստերով: Հնչեցրած մտքերին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը այսպես հակադարձեց.

«Կարծում եմ բացարձակ դեմագոգիա կարելի է որակել Նաիրա Զոհրաբյանի մտքերն այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանը բաժանում է հանրությունը «մենք» – ի և «դուք»-ի, կամ բաժանարար գծեր է դնում:

Հավատացած եմ, որ ողջ հանրության համար պարզ է և տեսանելի, բացի հիշողությունը կորցրած անձանցից, ովքեր մոռանում են, որ Սերժ Սարգսյանն այն գործիչն է, ում և՛ գործը և՛ խոսքը մշտապես ուղղված են եղել հասարակության մեջ համերաշխության կայացմանը, հանրության համախմբմանը և կոնսոլիդացմանը, և այդ մոտեցումը վերաբերել է ինչպես քաղաքական դաշտին , այնպես էլ ողջ հասարակությանը:

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարումն սկսել և շարունակել է սիրո, եղբայրության լոզունգներով և մեսիջներով, քաղաքական դաշտում էլ՝ համագործակցության և համախմբման բացառիկ օրինակներ է դրսևորել, որոնք նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ են եղել: Եվ այսօր խոսել բաժանարար գծերի կամ  սահմանազատումների մասին, իրականում, բառիս ուղիղ իմաստով, անհիմն չարախոսություն է, միաժամանակ վկայություն, որ իսկապես, անտեղի և անհիմն սևացնում ես, թշնամանքով ես լցված, որևէ լավ բան տեսնելու ցանկություն չունես, լավն էլ վատ ես ներկայացնում, ու հետո էլ՝ զարմանում, թե ինչու են ասում՝ սևացնելով ես զբաղված: Բա ի՞նչ ասենք, տիկին ջան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալինա says:

    Դու չես կարող Ն. Զոհրաբյանի հետ համեմատվել…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728