Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը հայտարարում է, որ ամբողջովին սատարելու է Ծառուկյանի առաջարկին

Փետրվար 17,2014 12:33

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահության հաղորդագրություն

 ԵՀՄՖ նախագահությունը ողջունում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարությանն ու բոլոր անդամներին` հիանալի համագումար կազմակերպելու և ստացված փայլուն արդյունքների կապակցությամբ: ԵՀՄՖ-ն գտնում է, որ ԲՀԿ-ի համագումարը կազմակերպվել էր ժամանակի ոգուն համապատասխան, առանց ավելորդությունների, անցկացվել է սրընթաց` վեր հանելով այսօր Հայաստանում առկա կարևորագույն խնդիրները և ճշգրտորեն արձագանքել է դրանց: Այս համագումարը հատկապես գովելի է և արժևորվում է, երբ համեմատում ես այսօր Հայաստանում տեղի ունեցող համանման, սակայն իրենց ոգով բոլշևիկյան, հին կոմունիստական շրջանի խայտառակ միջոցառումների նմանվող այլոց կողմից կազմակերպվող համագումարների ֆոնի վրա, երբ ստորադասները զբաղված են միայն բուրգի գագաթին նստած ղեկավարին քծնելով և երբ մոռացվում ու արհամարհվում են հանրապետությունում առկա խայտառակ, խորը ճգնաժամից բխող խնդիրները:

ԵՀՄՖ-ն հայտարարում է, որ ամբողջովին սատարելու է ԲՀԿ նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի ելույթի մեջ նշված սփյուռքի հետ համատեղ ներդրումներ կատարելու առաջարկը:

ԵՀՄՖ-ն օրերս կներկայացնի համանման աշխատանքների իր ծրագիրը, որը նախապատրաստվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում, և որտեղ նախատեսված են Հայաստանի հետ ներդրումային ծրագիր իրականացնելու իրատեսական ու հսկայածավալ աշխատանքներ: ԵՀՄՖ-ն ամբողջովին համամիտ է նաև ԲՀԿ նախագահի այն կարծիքին, որ արտերկրից ներդրումներ կարող են կատարվել միայն ու միայն Հայաստանում երաշխիքների առկայության պայմաններում, և  նաև այն կարծիքին, որ համանման երաշխիքները ՀՀ-ում այսօր իսպառ բացակայում են, ու անհրաժեշտ երաշխիքներ կարելի է ունենալ միայն այսօրվա վարչակազմի փոփոխությունից հետո: Մեկ անգամ ևս ողջունելով ԲՀԿ համագումարի արդյունքները` ԵՀՄՖ-ն կոչ է անում միավորվել և միացյալ ուժերով փրկել Հայաստանի տնտեսությունն ու հանել երկիրը այս խորը ճգնաժամային վիճակից:

 

ԵՀՄՖ նախագահություն

Սլովակիա, Բրատիսլավա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728