Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք նվնվում, ասում ենք՝ էս գողության վերջը տալու ենք». ազատամարտիկ

Փետրվար 17,2014 12:19

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` վերլուծելով ԵԿՄ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասածները, ասաց. «Որ ասում եք նախագահ՝ իմ հեգնելը գալիս է:  Նա ինչի՞ նախագահ է: Եթե Սերժ Սարգսյանը ընտրվել է նախագահ, ես ակադեմիկոս եմ, տիեզերագնաց: Ինչ վերաբերում է Վոլոդյա Ավետիսյանին կամ այն մարդկանց, ում մասին Սերժ Սարգսյանն ասաց` թոշակ են ուզում, նախ թոշակ ուզելու սադրանքը իրենցից է եղել, իրենք էլ աջակցեցին, որ տղերքը գնան շրջաններ, որովհետեւ իբրեւ թե հիմար օրենք էին գրում, հետո էլ էդ նույն տղուն ձերբակալեցին: Սերժիկ Սարգսյանը Վոլոդյա Ավետիսյանի համեմատ «կ» տառը նույնիսկ ասելու իրավունք չունի, ուր մնաց կռիվ, զինվոր բառերը: Վոլոդյա Ավետիսյանը գոնե տղամարդ է, մարդավարի կռվել է , գող չի եղել իր ամբողջ կյանքում»:

Suren Sargsyan

Պարոն Սարգսյանն ասաց, որ ինքն անձամբ հրաժարվել է ԵԿՄ համագումարին մասնակցելու հրավերքից, որովհետեւ այն կարծիքին է, որ ԵԿՄ-ն իր գործառույթը դադարեցրել է իրականացնել. «Իսկ ԵԿՄ-ի գործառույթը մի տեղ է, որտեղ սահմանադրական կարգը խախտվեց, ցանկացած իշխանություն պետք է իմանա, որ երկրապահ կամավորականները գլուխը կջարդեն: Տեսանք` ովքեր էին համագումարին գնացել, բացառությամբ մի քանի ազնիվ տղերքի, մնացածը պալատական հացկատակներ ու ծաղրածուներ էին, եկել էին ծափ տալու, նստել- վեր կենալու, եւս մեկ անգամ պղծելու երկրապահի գաղափարը ու Վազգեն Սարգսյանի հիշատակը: Այդ համագումարը նշանակում էր `էս էլ պղծենք վերջնականապես: Մենք չենք թողնի դա այդպես մնա: Կրկնում եմ` մենք չենք նվնվում, նվնվալու բնավորություն չունենք: Ասում ենք` էս գողության վերջը տալու ենք եւ շուտով կտանք, դուք էլ կտեսնեք»:

Պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք համամի՞տ է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ, «թե գեներալը, ուսադիր կրող մարդը ասել- խոսելու տեղեր ունի, բայց հրապարակային, փողոցում խոսակցությունով չի կարելի հարցեր լուծել, ու չի էլ լուծվում» :

«Եթե հարցերը փողոցում չեն լուծվում, այլ նման համագումարներում են լուծում, ավելի լավ է 100 տարի լուծենք եւ այդ հարցերով չզբաղվենք: Եթե նկատի ունեն, որ մենք` կռվող տղերքս, պետք է գանք ու Սերժ Սարգսյանին ասենք` ինչ լավն ես, այդպիսի խոսակցություն նեղ շրջանակում չի լինում: Ամբողջ ժողովուրդը սպասում է, որ ազատամարտիկներն իրենց խոսքն ասեն, մենք էլ ժողովրդին չենք հիասթափեցրել, չենք էլ հիասթափեցնի»:

Պարոն Սարգսյանը նաեւ հստակեցրեց, իրենք ՀՀ 3 նախագահներին չեն ծառայել, ինչպես պնդում էր ԵԿՄ նախագահը. «Ծառայել ենք հայրենիքին: Իսկ թե ովքեր են ծառայել երեք նախագահներին, համագումարի դահլիճում նստած էին: Նրանք մեզ հետ բացարձակ կապ չունեն: Բացի դա, 3 նախագահներից մեկն է եղել ընտրված…»:

Նրան վիրավորել է ԵԿՄ վարչության կազմում երկրապահների հետ կապ չունեցող մարդկանց ներգրավվելը. «Սամվել Ալեքսանյանը, Տարոն Մարգարյանը ի՞նչ կապ ունեն երկրապահի հետ: Մենք այնտեղ հանցախումբ ենք տեսնում, որը հավաքված հայտ է ներկայացնում` մենք պետք է լինենք ու թալանեք ձեզ, լավ ենք անում… մենք ոչինչ չունենք, ունենք` մի կաթողիկոս, որն ասում է` Սերժիկ Սարգսյան, կյանքիդ մեռնեմ, որը փոխանակ աղանդավորների դեմ կռվի, մոմի բիզնեսով է զբաղված, ունենք գրողների, կոմպոզիտորների եւ լիքը նման միությունները, որոնք երբեք ճիշտ խոսք չեն ասում, ժողովրդի մարմնից փուշ չեն հանում: Ցավոք սրտի, արդեն ունենք ԵԿՄ, որը փաստեց, որ իշխանության սազանդարն է: Իսկ դա նշանակում է, որ շտապ այս բոլոր կառույցներին պետք է վերակազմավորել, բերել մարդկանց, որոնք համարձակություն ունեն իշխանության սխալին` սխալ, ճշտին` ճիշտ ասել: Մեր երկրում այս փոփոխությունը պետք է անել, կանենք, ինչ է եղել»:

Փետրվարի 23-ին ազատամարտիկների ժողով է նախատեսված: Պարոն Սարգսյանն ասաց, որ իրենց ելույթներում ասելու են` այն ինչ տեսան եւ թե ինչ է լինելու իրենց հետագա քայլերը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվարդ says:

    Այո’, Սերժիկը և իր նախորդը մեր երկիրը դարձրել են իրենց նման պազիկ-տուզիկների և կոբրա-կարիճների երկիր , որտեղ մոլեգնում է քծնանքն ու գավառականությունը…
    Փ ր կ ե’ն ք մեր երկիրը….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728