Մոտ օրերս 1 տարի առաջ Երևանի կենդանաբանական այգի ներկրված զեբրը կմայրանա: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Նրա խոսքերով` կենդանուն ներկրելուց հետո են միայն իմացել, որ հղի է: Բացի զեբրի ձագից, շուտով այգին այլ նոր բնակիչներ էլ կունենա: «Շուտով Թբիլիսիի կենդանաբանական այգուց նաև կժամանեն հարավամերիկյան ընձառյուծը և մի քանի այլ թռչնատեսակներ»:
Այս տարվա ցրտաշունչ ձմեռը, բարեբախտաբար, խնդիրներ չի առաջացրել այգու համար, կենդանիների սատկելու կամ հիվանդանալու դեպքեր չեն գրանցվել: Տնօրենի խոսքերով՝ ձմռան սպառնալիքներին իրենց հաջողվել է դիմակայել այգու ամբողջ տարածքի ջեռուցման խնդիրը լուծելու շնորհիվ: «Բոլոր տեղերում իրականացվեց նոր ջեռուցում, այսինքն` բացի հոսանքից, նաև գազաֆիկացում կատարվեց, տեներ դրվեցին, ինֆրակարմիր լամպեր դրվեցին»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ